Ամենահեշտ և օրինական ձևը էս ժողովրդին «կզցրած» ու խեղճացրած պահելու համար, որ ժամանակ չունենան ավելի կարևոր հարցերի մասին մտածելու և առաջ շարժվելու, նրան բանկերից կախվածության մեջ գցելն է: Արդեն նույնիսկ ուսանողական տարիքից առաջարկում են վարկ վերցնել, իսկ հետո տարիներով պիտի էդ երեխեքը ճռռան աշխատանքի տեղում, գերծանրաբեռնված ու սուս-փուս մինչև ուշ գիշեր աշխատելով, որ փակեն ուսման կամ Ամանորի սեղան գցելու համար վերցված վարկերը: Հետո հիպոթեք, ավտովարկ, ամռանը ծովում հանգստանալու վարկ, ու տենց ամբողջ կյանքդ պարտքի տակ գլուխդ կախ աշխատի, որ ունեցածդ ձեռքիցդ չառնեն...
Ժամանակին հասցրի փակել սխալմամբ վերցրած վարկային գիծս, բայց մեկ ա, մինչև հիմա զանգում են, «ավելի շահավետ» պայմաններ են առաջարկում, հերթական ծուղակին խաբնվող չկաաաա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել