Իրականում ոչ բոլոր հայտնիներն են միշտ ուշանում: Չուշացող հայ աստղերն ավելի շատ են: Երբեմն նրանք ժամադրությունից մի փոքր էլ շուտ են գալիս: Դա, անշուշտ, ոգևորող է:

 

 

Արտակ Ալեքսանյան

Լրագրողին հատուկ ճշտապահությամբ Արտակը հարցազրույցի ներկայացել էր ճիշտ ժամին: Նույնիսկ` 15 րոպե շուտ:

Արտակի գործընկերներն ասում են, որ նա միշտ է պարտաճանաչ և շատ պատասխանատու:

 

 

Արմինկա

Երբ երգչուհու հետ հանդիպելու էի առաջին անգամ, մտքովս չէր անցնում, թե այդչափ պարտաճանաչ կլինի: Նա 10 րոպե շուտ էր եկել: Այդ դեպքից հետո նրա հետ մյուս բոլոր հանդիպումներին ինքս եմ շուտ ներկայանում:

 

 

Արտավազդ Ամիրյան

Արտավազդն իրեն աստղ չի համարում, այլ` պարզապես աստղերին ներկայացնող: Գուցե հենց դա է պատճառը, որ երբեք չի ուշացել հարցազրույցից: Երբ հասա ժամադրավայր, նա արդեն սեղան էր պատվիրել մոտակա սրճարանում:

 

 

Շպռօտ

Այնպես է ստացվում, որ իմ հեռախոսազանգերով Շպռօտին միշտ քնից արթնացնում եմ: Նա ոչ միայն չի բարկանում, այլև համբերատար պատասխանում է իմ հարցերին կամ գալիս խմբագրություն: Երգչուհին միշտ ճիշտ տեղում է և ճիշտ ժամին:

 

 

«4 տարբերակ»

Պետք է նկատի ունենալ, որ 4 հոգուն ավելի դժվար է չուշանալը, քան, ասենք, անհատի դեպքում: Քանի որ աղջիկները չեն սիրում սպասեցնել տղաներին, «4 տարբերակն» ինձ սպասեցնել չտվեց: Այս դեպքում ես էի ուշացել... մոտ մեկ րոպե: Ներողություն խնդրելու հարմար առիթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել