Մարդիկ կան ասում են, թե Գասպարյան Վովան լավ է կատարում իր դերը, իբրև մեր երկրի ոստիկանապետ: Իսկ ես ասում եմ, որ այդ պաշտոնը զբաղեցնող մարդը չպիտի դեր կատարի, որ ինքը ոչ միայն վատ ոստիկանապետ է, այլ նաև վատ դերասան, քանի որ ինչ էլ անի, ֆալշը զգացվում ա: Ոստիկանապետը և ոստիկանությունը պետք է կոնկրետ գործով զբաղվեն՝ պաշտպանելով առաջնահերթ քաղաքացու իրավունքը և շահը, ինչը մեր երկրում իսպառ բացակայում է, փաստերը բազմաթիվ են: Ասում եմ, որ ինքը ոստիկանապետ է, որը 1.5 տարի պաշտոնավարելուց հետո, կրկնում եմ՝ 1.5 տարի պաշտոնավարելուց հետո, վդրուգ վիձիտիլե որոշել է, որ այլևս զոռբայություն չի լինելու մեր երկրում, չնայած բլոտի սեղանի շուրջ նստած չենք, բայց կասեմ՝ քուանշ: Ոստիկանապետի դերակատարը, իր իսկ ասելով, պատգամավորին ասել ա «արա», կապ չունի՝ ում հետ ա խոսում՝ պատգամավորի՞, հանցագործի՞, թե՞ օրինապաշտ քաղաքացու, դա միայն ու միայն իր իսկական դեմքն է ցույց տալիս: Ինքը «արա» ա ասում, իսկ մի քանի հոգի դրանից օրգազմ են ապրում, իբր տեսեք` դուխով ոստիկանապետ է, պատգամավորին ասել ա «արա», բայց դրա մեջ ուրախանալու բան չկա, լացելու բան ա, այս երկրի ամբողջ պրոբլեմը հենց նրանում է, որ պաշտոնյան ոչ թե պիտի ինչ-որ մեկին «արա» ասի ու իր «հզոր» տիպաժը ցույց տա, այլ որպես հանրային անձ պետք է օրինակ ծառայի բոլորի համար իր հարգալից, բարեկիրթ և օրինապաշտ վերաբերմունքով:
Հ.Գ. Մեջբերելու իսկական տեղն է՝
"...сорвать маску с фальши и явить правду на свет."
Шекспир, "Обесчещенная Лукреция"
Հ.Գ.Գ. Փոշմանել եմ, ստորագրելու եմ Նավակ Ճոճողը...;)
Նավակ Ճոճողը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել