Shantnews.am-ը գրում է.

Անհրաժեշտ 45.000 դոլարի փոխարեն Ալբերտ Դալլաքյանի բուժման համար հավաքվել է ավելի քան 47.000 դոլար։ Այս թիվն է ներկայացված GoFundMe կայքում հանգանակության համար բացված էջում։

Անհրաժեշտ գումարի համաքումից հետո հանգանակության կազմակերպիչը փոխել է դրա չափը։ Եվ հիմա նպատակը 49.000 դոլարին հասնելն է։

Թեև կարծիքներ եղան, որ նախարարությունը պարտավոր էր, որ Դալլաքյանը պետք է բուժման ուղարկվեր պետական միջոցներով, սակայն զինծառայողը վիրավորվել է ոչ մարտական պայմաններում, և պաշտպանության նախարարությունը իրավասու չէր գումար հատկացնել նրա բուժման համար։

Անձնական նախաձեռնությամբ հանգանակության մասին տեղեկությունը տարածել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Մեկ շաբաթվա ընթացքում անհարժեշտ գումարը հավաքվեց բարերարների տարբեր չափի փոխանցումների միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել