ArmStar.am-ն արդեն պատմել է երգչուհի Նանայի վիրահատության մասին: Երգչուհին արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և արդեն հասցրել է բեմ բարձրանալ: Մենք զրուցեցինք երգչուհու մենեջեր Պողոս Ամիրխանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Նանան արդեն լավ է, արդեն մեկ անգամ վիրահատությունից հետո բեմ է բարձրացել, դեռ էլի ունի համերգային ծրագրեր: Իրեն հիմա շատ լավ է զգում, բնականաբար արդեն անցել է իր ստեղծագործական կյանքին: Վիրահատության պատճառը չեմ կարող ասել, Նանան չի ցանկանում հրապարակել, դա պարզապես մի փոքր անձնական է»:

ArmStar.am-ի հետ զրույցում Պողոսը նշեց` երգչուհին դեռ երկար կմնա Մոսկվայում, նա այնտեղ բնակարան է գնել և համերգային շատ ծրագրեր ունի. «Նանան երգում է ամբողջ աշխարհի հայերի համար, պարզապես համերգային առաջարկներ դրսից ավելի շատ են լինում, իսկ ամռան սկզբին գուցե լինի նոր երգ ու տեսահոլովակ»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել