Newmag.am-ը գրում է.
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Մեքսիկայի Կանկուն քաղաքի օդանավակայանում, որտեղ 4 հայերի պատճառով 500 ռուս 8 ժամ սպասել է օդանավում:
Այս արտասովոր պատմությունը դեռ չի հանգուցալուծվել: Ամեն ինչ սկսվել է, երբ Մեքսիկայի Կանկուն քաղաքի օդանավակայանը թույլ չի տվել օդ բարձրանալ ռուսական Россия ավիաընկերության օդանավին: Պաշտոնապես հայտարարվել է, որ դրա պատճառը ավիաընկերության պարտքերն են:
Ավիաընկերությունը սա հերքել է և ասել, որ իրականում օդանավը սպասեցրել են, քանի որ Մեքսիկայի միգրացիոն ծառայությունը այդ չվերթով պատրաստվում էր արտաքսել Հայաստանի 4 քաղաքացու:
Ռուսները 8 ժամ սպասել են օդանավում: Հայերն այդպես էլ չեն հայտնվել: Օդաչուն դուրս է եկել խցիկից և հեռացել ամբողջ անձնակազմի հետ: Աշխատանքային ժամը սպառվել էր: Ռուսներին դուրս են բերել օդանավից և սպասեցրել, խոստացել են չվերթն իրականացնել հաջորդ օրը, այսինքն՝ այսօր: Ռուսները դեռ սպասում են, հայերից լուր չկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։