Asekose.am-ը գրում է.

«Հայկոյի հետ ես մեքենայում եմ եղել, բարեբախտաբար, ոչ մի վնասվածք չենք ստացել, թեթև վթար էր, ամեն ինչ նորմալ է»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Սպիտակցի Հայկոյի կինը՝ Կարինեն՝ անդրադառնալով ամուսնու մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին:

Այն հարցին` ունեցած վթարի մեղավորն ո՞վ է եղել, Կարինեն ասաց, որ Հայկոն մեղավորություն չունի.

«Մի կին էր ղեկին, հարվածեց մեկ ուրիշ մեքենայի, ինչի արդյունքում երկուսով հարվածեցին մեր մեքենային: Ինչևէ՝ ամեն ինչ լավ է»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախված մեքենաներից մեկը պատկանում է Սպիտակցի Հայկոյին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել