Ընդդիմության համակիր և կամ լրագրող ծեծելը, բնականաբար, չի տեղավորվում ոչ «ապահով Հայաստանի» և ոչ էլ «ամեն մի քաղաքացի արժեք է» կարգախոսների գաղափարախոսության մեջ: Եվ եթե դրանք իմիտացիա չեն, նշանակում է՝ գործող նախագահը չի տիրապետում իրավիճակին, և նա պետք է հեռանա: Իսկ եթե դրանք իմիտացիա են, որին ես ավելի եմ կողմնակից, նշանակում է՝ գործող նախագահը չունի այլևս որևէ ռեսուրս հասարակության վստահությունը շահելու առումով, և ըստ այդմ՝ նա պետք է հեռանա: Եթե Սերժ Սարգսյանի մեջ մնացել է հայրենիքի նկատմամբ պատասխանատվության որևէ նշույլ, նա պետք է հրաժարական տա և կազմակերպի և անցկացնի իսկապես օրինական ընտրություններ, բնականաբար, առանց առաջադրվելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/4521561888054?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



