Newmag.am-ը գրում է.
1. Աշխատանքն իրոք զայրացնում է, ինձ զգում եմ անիմաստ ստրուկ: Որոշված է. ազատվում եմ և փոխում մասնագիտությունս:
Սպասեք. հնարավոր է՝ դուք պարզապես տաքացել եք ու ձեզ դադար է հարկավոր: Աշխատանքի վայրում բորբոքվելը, ի միջի այլոց, փոխաբերություն չէ, այլ իրականություն: Այդ վիճակը հաղթահարելու տարբեր միջոցներ կան: Մասնավորապես, փորձագետները խորհուրդ են տալիս անպայման ժամանակ հատկացնել սիրելի զբաղմունքին, լինի դա նետասպորտ կամ թռչունների ուսումնասիրություն: Ալյոնա Վլադիմիրսկայան՝ ‹‹Հակաստրկություն›› նախագծի հիմնադիրը, առաջարկում է աշխատանքից զայրանալու դեպքում արձակուրդ վերցնել: Ավելին, կանգ առնել արձակուրդի տարբերակի վրա, որը կարող է առավելագույնս հակադրվել ձեր գործնական առօրյային: Գրասենյակում աշխատու՞մ եք ձանձրալի փաստաթղթերի հետ: Ուղևորվեք էքստրիմ արշավի: Ամբողջ օրը վազքի մե՞ջ եք հաճախորդների, հանդիպումների ու կոնֆերանսների պատճառով: Գնացեք մի հեռու երկիր և պարզապես պառկեք ծովափին կամ էլ գյուղում վառարանի առաջ:
Բացի դրանից, Վլադիմիրսկայան առաջարկում է հանգստի ընթացքում ազատվել բոլոր տեխնիկական սարքերից կամ էլ ծայրահեղ դեպքում այն ծրագրերից, որոնք կապված են աշխատանքի հետ: Ոչ մի փոստ, ոչ մի գործնական չաթ, ոչ մի հնարավորություն ձեզ զանգելու (թողեք այդ հնարավորությունը միայն ձեր բարեկամներին): Երբ հանգիստն ավարտվի, վերադարձեք աշխատանքի և ստուգեք ձեր զգացողությունները:
2. Հանգիստն անցել է հիանալի, բայց աշխատանքը կրկին հաճույք չի պատճառում: Հիմա գոնե կարելի՞ է թողնել աշխատանքը
Եվ կրկին մի շտապեք: Սկզբում պետք է պարզել, թե ո՞րն է հիմնական խնդիրը: Եթե վատթարացել են հարաբերությունները ղեկավարության կամ գործընկներների հետ կամ էլ չեք կարող համբերել, թե երբ կավելացնեն ձեր աշխատավարձը, ուրեմն պետք է փոխել ընկերությունը՝ աղբի նման չնետելով ողջ կուտակված աշխատանքային փորձը: Փորձեք գնալ մրցակիցների մոտ: Անշուշտ դուք շփվում եք ձեր ոլորտից այլ ընկերությունների աշխատակիցների հետ: Տվեք նրանց մի քանի հարց աշխատակազմի և աշխատավարձի մասին.նրանք միանգամից կհասկանան ակնարկը:
Բայց եթե խնդիրն ավելի խորքային է, և դուք, օրինակ, զգում եք անթույլատրելի տարաձայնություններ գործնական պարտականությունների և ձեր արժեքային համակարգի միջև, ապա կարելի է մտածել հիմնական մասնագիտությունը փոխելու մասին, ինչու՞ ոչ:
3. Այժմ սպասեք: Ու՞շ չէ մասնագիտությունը փոխելու համար.ես արդեն 20 տարեկան չեմ:
Ձեր վախերը, իհարկե, անհիմն չեն.տարիքի հետ նոր ոլորտում հաջողակ կարիերայի հավանականությունն ընկնում է, բայց երբեք չի հավասարվում զրոյի: Նույնիսկ եթե դուք 50 տարեկան եք, վերաորակավորումն իրական է, իր գրքում գրում է ԱՄՆ-ից HR-փորձագետ Լիզ Ռայանը: Կարևորն է իմանալ՝ որոնք են ձեր մրցակցային առավելությունները:
4. Այն, ինչ դուք պատմում եք, վերաբերու՞մ է թե տղամարդկանց և թե կանանց:
Այո, բայց կան նրբություններ: Ինչպես նշում է Ալյոնա Վլադիմիրսկայան, կանայք հաճախ ավելի ամաչկոտ են, քան տղամարդիկ, և նպատակադրվում են ավելի ցածր պաշտոնների: Սակայն նրա փորձից ելնելով՝ կրճատել ամբիցիաներն այստեղ անտեղի են.եթե ճիշտ աշխատել և արդար ներկայացնել քո լավագույն կարողությունները, ապա աշխատանք փնտրողի սեռը ընդհանրապես կարևոր չի լինի: Ժամանակակից աշխարհում, եթե կենտրոնանանք անկախ վիճակագրության վրա, կանայք ավելի արդյունավետ են ղեկավարման մեջ, քան տղամարդիկ: Այն ընկերություններում, որտեղ կանայք ղեկավարության մեջ մեծամասնություն են կազմում, հաճախ ունենում են լավագույն ֆինանսական վիճակը:
5. Օքեյ: Իսկ ինչպե՞ս ընտրել նոր ոլորտ, որն ինձ կհամապատասխանի
Ընտրեք ոչ թե մեկ, այլ չորսից հինգ ոլորտ, որոնք ձեզ հետաքրքրում են: Օրինակ, եթե ձեզ հետաքրքրում է արվեստը, ավելի լայն փնտրեք.կուրատոր, սցենարիստ,պատկերասրահի կառավարիչ, պրոդյուսեր, հրատարակիչ և այլն: Պարզեք՝ ձեր հմտություններից որո՞նք կարող են օգտակար լինել, որքա՞ն են վճարում, որքա՞ն հեշտ է առաջ գնալ հիերարխիական համակարգում: Դրա համար գտեք մարդկանց, որոնք վաղուց աշխատում են տվյալ ոլորտում: Օգտվեք LinkedIn-ից կամ Ֆեյսբուքից: Փնտրեք այնտեղ ձեզ հետաքրքրող ոլորտի մասնագետների: Հարցեր տվեք: Առաջարկեք հանդիպել և զրուցել.տվյալ դեպքում տեղին կլինի առաջարկել վճարել խորհրդատվության համար: Փոխհատուցումը մեծապես կախված է մասնագետի մակարդակից: Ավելի լավ է ինքներդ հարցնեք՝ որքան է նա գնահատում սեփական ծառայությունները, և պատկերացրեք՝ հարմար է ձեզ նման հարաբերակցությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ