Օրեր առաջ կարդացի Երևանի Պուշկինի անվան թ․ 8 դպրոցի շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանի պատմության մասին: 2000-2010 թ. ես սովորել եմ այդ դպրոցում, այժմ այդ դպրոցում սովորում է նաև քույրս: Այս տարիների ընթացքում մեր դպրոցը երբեք քաղաքականացված չի եղել: Դա պարզապես ծիծաղելի է: Ասում է՝ հանրապետականացված է.... ԱՄՈԹ Է... Որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե տեղյակ չեք, ապա ընտրելու իրավունք ունեն այն մարդիկ, ովքեր չափահաս են, իսկ դպոցներում այդպիսի աշակերտներ մատների վրա կարելի է հաշվել: Խոսում է դպրոցի քաղաքակացված լինելուց, այնինչ հարցազրույցների մեծ մասում խոսում է իր ատելությունից ՀՀԿ-ի և Տարոն Մարգարյանի հանդեպ, ով իր էջը ողողել է հակաիշխանական նկարներով... Իհարկե հասկանալի է, որ մարդիկ ցանկանում են աչքի ընկնել, առավել ևս Հայաստանի պես փոքրիկ երկրում դա ավելի հեշտ է: Պուշկինի դպրոցի մոտ այսօր նախատեսված էր բողոքի ակցիա, սակայն հետաձգվեց... ԴԱՍԵՐԻ ԺԱՄԻՆ !!!!! Բողոքել անհիմն և դատարկ բանից երեխաների դասերի հաշվին: Այդ ակցիայի նախաձեռնողներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի էջն է... Դասադուլ արեցիք, տեսաք՝ բանի տեղ չեն դնում, հիմա էլ ուզում եք դպրոցականներ դասերը խանգարել... Ինքնահաստատվելու մոլուցքո՞վ եք տարված: ՍԱՐՍԱՓԵԼԻ Է... Ես՝ որպես այդ դպրոցում սովորած աշակերտ և այդ դպրոցում սովորող աղջկա եղբայր, թույլ չեմ տալու, որ ձեր սեփական շահերից բխող ցինիկության աստիճանի հասնող «Դասերի խանգարում» պրոյեկտը կյանքի կոչվի....



