Տղամարդկանց մեծ մասն իրենց կանանցից հարգանք են պահանջում, որին իրենք չեն արժանացել:

Իրական սերն անձի նկատմամբ չէ, այն հոգեւոր վիճակ է` պատրաստ սեր տալու ամեն ինչին:

Գիտելիքը խոնարհեցնում է մեծ մարդուն, զարմացնում սովորականին եւ ոչնչացնում փոքրին:

Երջանիկ լինելու համար պետք է հավատալ երջանկության հնարավորությանը:

Մարդկանցից ամաչելը լավ հատկություն է, սակայն ավելի ճիշտ է ինքդ քեզնից ամաչելը:

Ծիծաղը մարդասիրություն է:

Որպես գիտակից արարած՝ ի՞նչ պետք է անի մարդն այս կյանքում: Պետք է գիտակցի իր այն մեղքը, որը նրան հասցրել է տառապանքի, ապաշխարի եւ գտնի ճշմարտությունը:

Բարություն անելիս ինքներդ եղեք երախտապարտ, որ կարողանում եք անել դա:

Եթե ուզում եք երջանիկ լինել, պետք է շարունակաբար ձգտեք դեպի երջանկությունը եւ հասկանաք նրան, երջանկությունը կախված չէ հանգամանքներից, այն ձեր մեջ է:

Այն, ինչ մենք անվանում ենք երջանկություն, այն, ինչ մենք անվանում ենք դժբախտություն, նույնքան կարեւոր են մեզ համար, եթե նայենք դրանց որպես փորձությունների:

Մարդն ուղղակի պարտավոր է երջանիկ լինել, եթե նա դժբախտ է, ուրեմն ինքն է մեղավոր: Մարդն այնքան պետք է փորփրի իր ներսը, մինչեւ չհոգնի այդ անհարմարությունից կամ էլ անխելքությունից:

Երբ ջանքը վերածվում է ստեղծագործության, անգամ ֆիզիկապես չես վախենում մահից:

Պետք է միշտ ուրախ լինել. երբ ուրախությունը կորչում է, փնտրիր, թե որտեղ ես սխալվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել