Վերածնունդի դարաշրջանի մայրամուտին՝ XVI դարի վերջում նոր ոճ ի հայտ եկավ՝ բարոկկոն:
Բարոկկոն (իտալ. barocco`հմայիչ, արտասովոր) ոճ է ընդհանրապես արվեստում և մասնավորապես ճարտարապետության մեջ:
Այս ոճի հայրենիքը ընդունված է համարել մի քանի քաղաքներ՝ Հռոմը, Վենեցիան և Ֆլորենցիան: Հարկ է նշելը, որ բարոկկոյի դարաշրջանն ի սկզբանե կտրուկ հակադրում էր կլասիցիզմին ու ռացիոնալիզմին:
Բարոկկոյի դարաշրջան
Բարոկկոյի դարաշրջանը տևել է XVI-XVII դարերին: Հետաքրքիր է, որ ամեն ինչ սկսվել է Իտալիայում, որը 16-րդ դարում միջազգային տնտեսական և քաղաքական դաշտերում թուլացում ապրեց :
Ֆրանսիացիներն ու իսպանացիները ակտիվորեն իրենց քաղաքականությունն էին ծավալում Եվրոպայում, սակայն Իտալիան, միևնույն է, նախկինի պես մնում էր եվրոպական հասարակության մշակութային կենտրոնը:
Իտալացիները, չունենալով բավարարմիջոցներ շքեղ ու հզոր դղյակներ կառուցելու համար, արվեստի միջոցով էին փորձում հարստության, ուժի և բարգավաճման տպավորություն ստեղծել:
Հենց այդպես էլ սկիզբ դրվեց բարոկկո դարաշրջանին, որը կարևոր էտապ էր համաշխարհային արվեստի զարգացման մեջ:
Կարևոր է ընդգծելը, որ այս ընթացքում մարդկանց կյանքը հիմնովին փոխվեց: Բարոկկոյի դարաշրջանին բնորոշ էր ազատ ժամանակի առկայությունը: Քաղաքացիները նախընտրում էին ձիավազքով և խաղաքարտերով զբաղվել, զբոսնել այգիներում, թատրոններ այցելել:
Հին ավանդույթները, հիմնված սնահավատությունների վրա, կործանվում են: Հայտնի մաթեմատիկոս և փիլիսոփա Դեկարտը բանաձև էր մշակել. «Ես մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ»:
Հետաքրքիր է այն փաստը, որ «բարոկկո» բառի մասին վեճերն ավելի շատ են, քանի հենց դարաշրջանի վերաբերյալ: Իսպաներենից թարգմանած barocco բառը նշանակում է ոչ ճշգրիտ ձև ունեցող մարգարիտ, իսկ ահա իտալերեինց թարգմանած՝ barocco նշանակում է տրամաբանական սխալ եզրակացություն:
Բարոկկո ոճը
Բարոկկո ոճին բնորոշ են հակադրությունները, դինամիզը և լարվածությունը, ինչպես նաև արտաքին շքեղության և մեծության հանդեպ հստակ ընդգծված ցանկությունը:
Հետաքրքիր է, որ այս ուղղության ներկայացուցիչները չափազանց համակարգված կերպով միավորում էին արվեստի տարբեր ոճեր: Եթե Վերածննդի դարաշրջանը հիմնված էր անձ տեսակի յուրահատկությունն ընկալելու վրա, ապա այստեղ Բլեզ Պասկալն իրեն անվանում էր «ինչ-որ բան՝ ամեն ինչի և ոչնչի միջև»:
Բարոկկո արվեստ
Բարոկկո արվեստը տարբերվում է իր շքեղությամբ, սյուժետային օրիգինալությամբ և դինամիզմով: Նկարչության մեջ գերիշխում է գրավիչ լուսավորությունը: Գեղանկարչության մեջ այս ոճի առավել ցայտուն ներկայացուցիչներն են Ռուբենսն ու Կարավաջոն:
Կարավաջոյի որոշ աշխատանքներ զարմացնում են իրենց սյուժետային դինամիզմով: Լույսի ու ստվերի խաղերը հստակորեն արտացոլում են կերպարների զգացմունքներն ու ապրումները: Հետաքրքիր է այն փաստը, որ այս նկարչի ազդեցությունն արվեստի վրա այնքնա մեծ էր, որ նոր ոճ ստեղծվեց՝ կարավաջիզմ: Պիտեր Ռուբենսը, սովորելով Իտալիայում, դարձավ Կարավաջոյի ու Կարաչիի հետևորդն ու շարունակեց ստեղծագործել նրանց ոճով:
Բարոկկոյի կարկառուն ներկայացուցիչներ էին նաև ֆլամանդացի գեղանկարիչ Վան Դեյքն ու հոլանդացի Ռեմբրանդը: Իսպանիայում այս ոճի ներկայացուցիչ էր Դիեգո Վելասկոսը, իսկ Ֆրանսիայում՝ Նիկոլա Պուսենը:
Բարոկկո ճարտարապետություն
Բարոկկո ոճի ճարտարապետությունն առանձնանում է իր տարածական մասշտաբներով ու բարդ ֆորմաներով: Այդպիսի աշխատանքները շքեղություն և վեհություն են ստեղծում:
Բարդանում է գմբեթների ձևը: Որպես օրինակ կարելի է դիտարկել Հռոմում գտնվող Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը, որի ճարտարապետը Միքելանջելո Բուոնարոտին էր:
Բարոկկո ոճի ճարտարապետության հայտնի օրինակներ են նաև Վերսալյան ամրոցն ու Փարիզի Ֆրանսիական Ակադեմիայի կառույցը:
Ճարտարապետության այս ոճը տարածվեց եվրոպական շատ երկրներում, անգամ Ռուսաստանում՝ Պետրոս Մեծի շնորհիվ:
Բարոկկո երաժշտություն
Այս ոճի ներկայացուցիչ կոմպոզիտորները միավորում էին երաժշտական մասշտաբային ձևերը՝ միաժամանակ փորձելով հակադրել խոռային և սոլո երգեցողությունները, ձայներն ու երաժշտական գործիքները:
Ինստրումենտալ մի շարք ժանրեր են ի հայտ գալիս: Բարոկկո երաժշտության հայտնի ներկայացուցիչներից էին Բախը, Հենդելն ու Վիվալդին:
Եզրափակելով՝ կարելի է վստահությամբ ասել, որ այս դարաշրջանը համաշխարհային մակարդակի հանճարներ ծնեց, որոնք իրենց անունները հավերժ թողեցին պատմության մեջ: Նրանց աշխատանքներով մինչ օրս զարդարված են աշխարհի տարբեր թանգարանները: