Newmag.am-ը գրում է.

Ինչո՞ւ է չինական ապրանքը Հայաստանում անորակ, իսկ ԱՄՆ-ում՝ որակյալ։ newmag-ը պատմում է չինական տնտեսության հաջողության պարզ ճշմարտությունները:

Չինաստանն իսկապե՞ս արտադրում է ամեն ինչ

Այս երկիրը գործարանների ու ֆաբրիկանների երկիր է, այստեղ արտադրում են ամեն ինչ, կամ՝ գրեթե ամեն ինչ: Թերևս միայն մի քանի զինատեսակներ կան, որոնք Պեկինը գնում է ուրիշ երկրներից: Տնտեսագետները վստահեցնում են՝ համաշխարհային շուկային յուրաքանչյուր 5-րդ ապրանքն արտադրված է Չինաստանում:

Արտադրական ո՞ր ճյուղերում է Չինաստանն առաջինը

Համակարգիչների ու դրանց համար անհրաժեշտ մասերի գերակշիռ արտադրությունը պատկանում է Չինաստանին՝ 90%: Համաշխարհային շուկայում հայտնված արևային էներգիայի սալիկներն ու էներգախնայող լամպերի 80%-ը չինական արտադրության են: Այստեղ են արտադրվում նաև բջջային հեռախոսների 70%-ը: Ցեմենտի արտադրության 60%-ը Չինաստանինն է:

Ըստ փորձագետների, Չինաստանը հենց արտադրության զարգացմամբ առաջ անցավ ԱՄՆ-ից: Միացյալ Նահանգների տնտեսության հիմքը սպասարկումն է: Այսօր Չինաստանն իր ՀՆԱ-ով աշխարհում երկրորդն է՝ ԱՄՆ-ից հետո:

Մեքենաշինությունը Չինաստանում

Չինաստանը մեքենաշինությամբ զբաղվում 50 տարի և ոլորտի առաջատարներից է: Մեքենաշինական բոլոր գործարանները պետական են: Ամեն տարի արտադրվում է 24 մլն․ ավտոմեքենա` ավելին, քան Եվրոպայում, կամ ԱՄՆ-ում ու Ճապոնիայում՝ միասին:

Չինաստանը նաև արտադրում է Nissan, Kia, Renault, Infiniti, Volvo, Peugeot-Citroen մեքենաների համար ավտոմասեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել