Ապրիլի 25-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Երևանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

«Օպել Վեկտրա»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլի 25-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Միցուբիշի-Լանսեր» մակնիշի ավտոմեքենան Արթիկի Գրիգոր Նարեկացու փողոցում գտնվող գազալցակայանի մոտ բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին
Ապրիլի 25-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Բախվել են «ԵրԱԶ» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ
Ապրիլի 25-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ԵրԱԶ» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով վարորդները և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

«Լանդ-Ռովեր»-ի վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց
Ապրիլի 25-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, «Լանդ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել