Newmag.am-ը գրում է.

Ի՞նչ է պետք անել, որպեսզի նոր գաղափարներ ի հայտ գան։ newmag-ն առաջարկում է ուշադրություն դարձնել պարզ իրերի վրա։

Ինչպե՞ս է այն աշխատում

Ձեր սեղանին գտեք 7 առարկա և դրանցից ինչ-որ բան կառուցեք։ Շատ երկար մի մտածեք, հորինեք։ Վերցրեք տարբեր չափերի և բաղադրության նյութեր։

Վարժությունը կատարեք ամեն առավոտ։ Առաջին շաբաթը նույն առարկաներից տարբեր իրեր ստացեք, հետո վերցրեք այլ առարկաներ։ Եթե ձեզ մոտ ստացվի ինչ-որ կառույց, այն տեղադրեք երևացող մասում։ Կամ լուսանկարեք և տեղադրեք սոց․ ցանցերում։

Վարժության էությունն այն է, որպեսզի ամենօրյա իրերով ոգեշնչվեք և պարզապես զվարճանաք։ Սա հենց ստեղածարարության գլխավոր բաղադրիչն է։ Մի փորձեք շեդեվր ստանալ։ Ձեր նպատակն է այլ կերպ նայել նույն իրերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել