Չեմ հասկանում՝ ինչպես կարող է այդչափ ատելություն և դաժանություն լինել երկրաշարժ ապրած, ցավ ու վիշտ տեսած Գյումրիում: Ընդամենը մի քանի տարի առաջ գյումրեցիները կարեկցում էին մեկը մյուսին, օգնում մոռանալու անտանելի ցավն ու վիշտը, իսկ այսօր` սպանում են իրար: Երկրաշարժից այնքան շատ մարդ է մահացել մեր սիրելի քաղաքում, որ բավ է, եկեք խնայենք իրար, մենք այդքան էլ շատ չենք, որ միմյանց սպանենք, մեզ սպանել ցանկացողներն այնքան շատ են և մոտ, որ մենք պետք է օգնենք իրար ապրել, այլ ոչ սպանել, եկեք սովորենք սիրել մեր պետությունը, մեր հայրենակցին, մեր հարևանին, մեր ապագան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



