• Ըմպելիքների գովազդներում սառույցի խորանարդները սովորաբար պատրաստվում են ակրիլից, այնուհետև ավելացնում են ջուր, որպեսզի լույսն ավելի լավ անցնի, իսկ օճառի պղպջակները պատրաստվում են լվացքի փոշու օգնությամբ:
• Ամերիկյան դեղագործական ընկերությունները 2 անգամ ավել գումար են ծախսում գովազդի վրա, քան հետազոտությունների վրա:
• 1955 թվականին հայտնվեց «Մալբորոյի» առաջին գովազդը: Ծխախոտը գովազդում էին աթլետիկ կազմվածքով մարդիկ, որոնցից առավել սիրվեց կովբոյի կերպարը: Գովազդում հայտնված երեք մարդիկ հետագայում մահացան թոքերի քաղցկեղից:
• Գովազդի համար աշխարհում ծախսվում է ավելի քան 500 մլրդ դոլար:
• Մինչ 65 տարին լրանալը ԱՄՆ-ի բնակիչը կհասցնի դիտել 2 մլն գովազդային հոլովակ:
• Նորաձև զգեստներ գովազդող որոշ տեսահոլովակներում կանայք սովորաբար պատկերվում են արջի մորթու վրա, ծածկված կաշվով, մորթի հագած և փետուրներով զարդարված: Որոշ գիտնականներ հաստատում են, որ այդպիսի հոլովակներում կանայք իրենք էլ նմանվում են թռչունի:
• 1900 թվականին Ամերիկայում ստեղծվեցին առաջին գովազդային վահանակները, որից հետո սկսվեց փողոցների և ճանապարհների երկայնքով վահանակների տեղադրման բումը:
• Ավելի քան 15 մլրդ դոլար է Ամերիկայում ծախսվում երեխաների գովազդների վրա:
• Համարվում է, որ առաջին գովազդային հայտարարությունը, որի վրա պատկերված է հոմոսեքսուալ զույգ, հայտնվել է 1994 թվականին, երբ Ikea-ն ցուցադրեց, թե ինչպես են երկու տղամարդ կահույք ընտրում:
• Ձեռքի ժամացույցների մեծ մասը գովազդներում ցույց են տալիս ժամը 10:10-ը, քանի որ ժամացույցների սլաքները շրջափակում են ժպիտի տեսքով բրենդի անվանումը թվատախտակի վրա:
• Ամերիկյան հոգեբանների միությունը հավատացնում է, որ երեխաների մեծամասնությունը չի կարող քննադատորեն վերաբերվել գովազդին, քանի որ նրանք սրբորեն հավատում են դրանց:
• ԱՄՆ-ում ֆասթ ֆուդ արտադրող ընկերությունները գովազդի վրա ծախսում են միջինը 1,6 մլրդ դոլար:
• Գովազդները շատ հաճախ ուղղված են մանկական ինքնասիրությանը: Հարցված երեխաների կեսից ավելին պատասխանել են, որ երբ իրենց համար գնում են կոնկրետ գովազդված իրը, իրենց ինքնագնահատականը բարձրանում է:
• Ամերիկյան առաջին վճարվող հայտարարությունն էր Boston News թերթում տեղադրված Oyster Bay կալվածքի վաճառքի մասին հայտարարությունը:
• 2008 թվականին ԱՄՆ-ում քաղաքական գովազդի համար վճարվել է մոտավորապես 2,6 միլիարդ դոլար, որը դարձավ նախագահական ընտրարշավի ժամանակ ծախսված ամենամեծ գումարը: Օբաման ծախսել է 70 մլն դոլար պրայմերիզի ժամանակ հայտարարությունների վրա և 240 մլն՝ հիմնական ընտրությունների վրա:
• Գովազդատուները հաճախ օգտագործում են «զգացմունքայնության ազդեցություն» կոչվող հնարքը: Նրանք տեղադրում են գովազդվող ապրանքները այն առարկաների կողքին, որոնք մարդկանց մոտ դրական էմոցիաներ են արթնացնում: Օրինակ՝ լվացող միջոցները տեղադրվում են ծաղիկների կամ երեխաների կողքին:
• Երեխաների համար գովազդներում հաճախ օգտագործվում են ավելի մեծահասակ դերասան-երեխաներ, քան թիրախային հադիսատեսն է: Օրինակ՝ 8 կամ 10 տարեկան երեխաների համար գովազդում նկարահանվում են 11 կամ 12 տարեկան երեխաներ: Գովազդատուները մեծահասակ երեխայի կերպարը օգտագործում են որպես իդեալի կերպարի, որին պետք է ձգտեն փոքրերը:
• «Life»-ը առաջին ամսագիրն էր, որը մեկ տարվա ընթացքում գովազդից աշխատեց 100 մլն դոլար:
• 1938 թ.-ին ռադիոն գերազանցեց ամսագրերին՝ գովազդից ստացված շահույթով:
• Interpublic, WPP և Omnicom Group ընկերությունները երեք ամենախոշոր գովազդային գործակալություններն են աշխարհում:
• Գովազդի նոր ձևը, որն անվանվել է «վիրուսային», օգտագործում են բլոգերի և էլ. փոստի միջոցով՝ ապրանքները խթանելու համար:
• Մինչ տպագրական մամուլի գյուտը ապրանքները գովազդվում էին ձայնային հայտարարությունների շնորհիվ:
Աղբյուրը` mediainform.am



