Նավթային մագնատ Ջոն Ռոքֆելլերի անունը մինչև այսօր համարվում է հարստության և բարեկեցության խորհրդանիշ։ Ռոքֆելլերն ամեն ինչ սկսել է զրոյից և կարողացել է դառնալ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։
BlogNews-ը Ձեզ է ներկայացնում Ռոքֆելլերի կյանքի 17 կանոն, որոնցով առաջնորդվել է վերջինս. հենց այս կանոնների շնորհիվ է նա կարողացել հասնել նման բարձունքների։
- Միշտ փորձեք ցանկացած անհաջողությունը նոր հնարավորության վերածել։
- Պետք չէ վախենալ մեծ ծախսերից. պետք է վախենալ փոքր եկամուտներից։
- Ով ամբողջ օրն աշխատում է, այլևս չի կարողանա փող աշխատել։
- Ձեր բարեկեցությունը կախված է հենց Ձեր որոշումներից։
- Բիզնեսի վրա հիմնված ընկերությունն ավելի լավ է, քան ընկերության վրա հիմնված բիզնեսը։
- Առավելագույն հաճույքը ներդրած ջանքերից ստացվող դիվիդենտներն են։
- Բավական չէ միայն ճիշտ գործել. պետք է թույլ տալ, որ մարդիկ հասկանան, որ դուք ճիշտ եք գործում։
- Գործատուն ավելի շուտ կվարձի ձգտումով մարդուն, քան ամենագետ մարդուն։
- Լավ կառավարումն այն է, երբ սովորական մարդկանց սովորեցնում եք հանճարեղ մարդկանց աշխատանք կատարել։
- Համառության շնորհիվ կարելի է հասնել ամեն ինչի՝ առանց բացառության։
- Ոչ ոք չգիտի, թե ինչի համար է ծնվել, սակայն բոլորը պետք է հիշեն, որ ծնվել են որևէ մեծ բան անելու համար։
- Մի վախեցեք լավից հրաժարվելուց՝ կատարյալին հասնելու համար։
- Կարող եք ցույց տալ Ձեր բոլոր միլիոնների աղբյուրը՝ բացառությամբ առաջինից։
- Մարդկանց ճիշտ վերաբերվելու ունակությունը սուրճի և շաքարի պես բան է, որի համար պետք է վճարել ամենաթանկ գինը։
- Հաջողության հասնելու համար պետք է հաստատակամ լինել, քանի որ դրա շնորհիվ կարելի է փոխել նաև բնության օրենքները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել