Խոյ
Հիանալի օր է, դժվար թե ինչ-որ բան խանգարի քեզ հասնել հաջողության: Արագորեն կընդունես կարևոր որոշումներ: Կկարողանաս լեզու գտնել քեզ հարազատ մարդու հետ, հնարավոր է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսվեն:
Ցուլ
Օրն այնքան էլ լավ չես սկսի, սակայն այն հիանալի ընթացք կստանա: Բարենպաստ օր է ճանապարհորդության գնալու համար, կարող ես մասնակցել միջոցառումների, հանդիպել մարդկանց հետ: Երեկոյան միգուցե տարաձայնություններ առաջանան մտերիմներիդ հետ:
Երկվորյակ
Գործերը կարգավորել դժվար կլինի, սակայն ամեն ինչ հնարավոր է իրագործել: Խորհուրդ է տրվում լուրջ մոտենալ հարցերին, ուշադրություն դարձնել ամեն մանրուքի: Երեկոն բարենպաստ է հանգստի, ընկերների հետ հանդիպման համար: Իսկ միջոցառումների մասնակցել ցանկալի չէ:
Խեցգետին
Հնարավոր է շատ ժամանակ ծախսես՝ մտերիմներիդ հետ լեզու գտնելու համար: Ընդ որում կոնֆլիկտներն առաջանում են չնչին պատճառներով: Լավ օր չէ գնումներ կատարելու համար, չնախատեսված ծախսերի արդյունքում կունենաս ֆինանսական դժվարություններ:
Առյուծ
Օրն այնքան էլ հաջող չէ, սակայն կկարողանաս հաղթահարել բոլոր դժվարությունները: Կկարողանաս ճիշտ որոշումներ կայացնել՝ մասնագիտական հարցերը կարգավորելու համար: Հիանալի օր է գնումներ կատարելու համար: Կարող ես հանդիպել նաև ընկերներիդ:
Կույս
Բարենպաստ օր է գործնական համագործակցության համար, հնարավոր է ձեռք բերես նոր գործընկերներ և համախոհներ: Չի բացառվում՝ լինեն նաև դրամական մուտքեր: Լավ օր է ընտանեկան հարցերը կարգավորելու համար, մի մոռացիր նաև հանգստանալու մասին:
Կշեռք
Բազմաթիվ հանդիպումներ կունենաս, ինչպես անսպասելի, այնպես էլ նախատեսված: Միգուցե տարաձայնություններ առաջանան գործընկերներիդ հետ, սակայն լուրջ կոնֆլիկտների չեն հանգեցնի: Հնարավոր է կարևոր տեղեկություն ստանաս:
Կարիճ
Պետք է մտածես, ելք գտնես՝ դժվար իրավիճակից դուրս գալու համար: Հիանալի օր է սեմինարների, ուսումնական դասընթացների հաճախելու համար: Խորհուրդ չի տրվում կնքել գործարքներ: Նոր հարաբերություններ սկսելու համար լավ օր չէ:
Աղեղնավոր
Դժվար թե լուրջ հաջողություններ գրանցվեն: Զգույշ եղիր ֆինանսական հարցերում, գործարքներ կնքիր միայն վստահելի մարդկանց հետ: Հնարավորություն կունենաս հարթել տարաձայնությունները, հետևում թողնել վեճերը:
Այծեղջուր
Շատ լավ օր է աշխատելու համար, հիանալի կարողանում ես դասավորել ժամանակդ, լուծում տալ խնդիրներիդ: Միգուցե համագործակցես նոր մարդկանց հետ, որոնք շուտով կդառնան քո ընկերները: Իսկ անձնական հարաբերություններում միգուցե խնդիրներ առաջանան:
Ջրհոս
Հիանալի օր է, իրադարձությունները շատ բարենպաստ կդասավորվեն: Միգուցե լինեն նոր հանդիպումներ, ծանոթություններ, կկարողանաս շատ լավ տպավորություն թողնել: Օրը հարմար է ճանապարհորդելու, ռոմանտիկ հանդիպման գնալու համար:
Ձկներ
Օրվա առաջին կեսն այնքան էլ լավ չի դասավորվի: Չի բացառվում՝ խնդիրներ առաջանան աշխատանքում, պետք է շատ համբերատար լինես, որպեսզի լուրջ կոնֆլիկտներ չառաջանան: Միգուցե ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի:



