Լավագույն կինոդրվագներից է: Ապաքաղաքական: Մարդկային: Ու ամենակարևորը միտքը այն չէ, թե «դու չես տեսել ծովը, ուրեմն երկնքում քեզ կհամարեն лох»: Ամենակարևոր միտքը կյանքում գործերդ ու երազանքներդ կիսատ չթողնելն է:
Եթե երազել ես դառնալ նախագահ, դիր թեկնածությունդ, թեկուզ քեզ ձայն տան միայն ընտանիքիդ անդամները ու մի քանի հարևան:
Եթե երազել ես երեխայի մասին, բայց արդեն 50 տարեկան միայնակ կին ես՝ որդեգրիր՝ ինքը քեզ հաստատ կսիրի...
Եթե երազել ես ծովի մասին, նստիր Երևան-Կաբուլետի ավտոբուսը՝ ընդամենը 10.000 դրամ, ու ոչ ոք քեզ չի ասի лох հանդերձյալ աշխարհում:
Եթե քցել են քեզ գետին ու քեզ «տշում» են, պետք չի ասել՝ «գլխիս ու պոչկեքիս չխփեք...», պետք է ասել... Դե դուք էլ գիտեք, թե ինչ է պետք ասել... Բարի եղեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10201109670442569?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել