Կիսապատերազմող երկրի համար, մանավանդ ապրիլյան քառօրյայից հետո, բանակը էն միակ ինստիտուտն ա, թերևս, որի նկատմամբ տարբեր աստիճանի վերաբերմունքները՝ պատկառանք, պաշտամունք կամ հանդուրժողականություն գոնե, կոնսենսուսային դրական են:
Բանակը էն միակ կառույցն ա, որի հետ յուրաքանչյուրս անձնական կապով ենք կապված՝ որդի, հայր, եղբայր: Էն կառույցն ա, որի հանդեպ ներողամտությունը կարող ա հատել տրամաբանականի սահմանը:
Բանակը էն միակ պետական "հիմնարկն ա", որտեղ նույնիսկ ծայրահեղ ընդդիմադիր հայացքներ ունեցողը ծառայության ա անցնում մեծ հպարտությամբ ու պատրաստակամությամբ: Ու դա ողջունվում ա իր գաղափարակիցների կողմից:
Ազգ-բանակը էն կոնցեպտն էր, որից նույնիսկ աջ ծայրահեղականներից շատերը դեմքերը կնճռոտելով հանդերձ՝ այնուամենայնիվ ձայն չէին հանում, ոչ միայն որովհետև հակազդեցությունը ոչ պոպուլյար կլիներ, այլ նաեւ երեւի ենթագիտակցական մակարդակով խղճներին չէր գալիս:
Ու էս թեման թերևս էն միակն ա, որը ունակ ա մատի մի շարժումով չեզոքացնել ցանկացած ներքին տարաձայնություն: Ու եթե բանակի հանդեպ էդ վերաբերմունքը շահագործվի էնքան, որ արդեն զզվանք առաջացնի, էդ կլինի էս երկրի համար ամենավտանգավոր բաներից մեկը, որը երբևէ արվել ա ներքին կամ արտաքին թշնամու կողմից: