Newmag.am-ը գրում է.

Ջեֆ Բեզոսը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը. նրա կարողությունը հունվարի 10-ի դրությամբ կազմում է 106 միլիարդ դոլար:

Ջեֆրի Փրեսթոն Բեզոսը, նույն ինքը՝ Ջեֆ Բեզոսը, ծնվել է 1964-ին, ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում: Դեռևս 1999 թվականին «Թայմ»-ը Բեզոսին արժանացրեց «Տարվա մարդ» տիտղոսին: Ամերիկացի ձեռնարկատերը ճիշտ ժամանակին ներդրում արեց տեխնոլոգիական ոլորտում, հիմնադրեց Amazon.com-ը, որը սկզբում գրքերի, իսկ հետո նաև այլ ապրանքների առցանց շուկա է: 2013 թվականին Բեզոսը դարձավ նաև «Վաշինգտոն Փոստ» թերթի սեփականատեր: Եթե 2015-ին Բեզոսի կարողությունը գնահատվում է 59.3 մլրդ դոլար, ապա հունվարի 10-ի դրությամբ այն կազմում է 106 միլիարդ դոլար: Նրա Amazon.com-ը համարվում է համացանցային վաճառքի լավագույն մոդելը:

Ինչպես լինել աշխարհի պատմության մեջ ամենահարուստ մարդը. 7 խորհուրդ, որ կարելի է առանձնացնել TechCrunch-ին տված հարցազրույցից:

1. Մանրակրկիտ ընտրեք կյանքի ընկեր

«Ընկերներիս առաջարկով շատ կանանց հետ եմ հանդիպել, անգամ առանց երկար մտածելու նրանց առաջարկություններ էին անում, բայց ամեն անգամ ներքին ձայնն ինձ հուշում էր՝ քոնը չէ: Իսկ երբ հանդիպեցի Մաքենզիին, հասկացա՝ նա իմ մուսան է», – ասել է Բեզոսը: Մաքենզի և Ջեֆ Բեզոսներն արդեն 24 տարի ամուսիններ են:

2. Միանգամից մի քանի խնդիր մի լուծեք

«Ես սիրում եմ կենտրոնանալ մի խնդրի վրա: Փորձում եմ գործերն անել՝ ըստ հերթականության: Եթե ճաշում եմ ընկերներիս կամ ընտանիքիս հետ, ապա միայն ճաշում եմ: Եթե նամակներն եմ կարդում, ուրեմն զուգահեռ այլ գործով չեմ զբաղվում»:

3. Հարմարավետ անգործության փոխարեն նախընտրեք ռիսկն ու արկածները

«Բիզնեսում հաճախ են հարց տալիս՝ ինչո՞ւ, բայց ասեմ, որ շատ ավելի կարևոր է հարցնել՝ իսկ ինչո՞ւ ոչ: 90-ականների սկզբին ես ունեի կայուն աշխատանք, բարձր աշխատավարձ, որը կլիներ իմ ապահով ծերության գրավականը: Սակայն ես որոշեցի թողնել ամեն ինչ ու ստեղծել «Ամազոնը»: Ես գիտեի, որ կարող եմ կորցնել ամեն ինչ, սակայն չէի կարող չդիմել ռիսկի: Ի վերջո, իսկ ինչո՞ւ ոչ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել