-« ..Երկիր չի, էս ինչ է՞ Էն էրէխեն տասնվեց տարեկան Ռուսաստանից եկավ, գնաց բանակ, եկավ, աշխատանք չկա:
Գնաց էլի Ռուսաստան: Հիմա երեքուկես օրում ստեղի վաթսուն հազար է աշխատել:
Զանգել է, ասում է` Այ ախպեր, էդ ինչ կյանք ա, դու էլ արի:
Ծնողներս գնացին:
Մնացել է ես գնամ. մի ամսից կգնամ...
Էս ինչ է՞՞՞ Հեշտ են ասում ` գնացեք մարզեր... Մարդ կա՞ որ տեղ գնա, ես էլ քշեմ:
Գնացեք տեսեք` երեք տնից մեկի պատուհաններում լույս կա:
Բա տներըըըը,,, մաշվաաած, քանդվաաած...
Ռուսներն էլ աշխատող մարդիկ են գտել, Ստալինի ծրագիրն են իրականացնում` հողը, գրանցումը, տունը, աշխատանքը տալիս են ու թե` երկու տարի պտի մնաս: Երկու տարուց էլ ով հետ կգա՞՞՞
Ես էլ հույս չունեմ, որ գամ:
Ներվեր չի մնացել...
Էսօր լոտո ծախողին փողոցի վրայից բերետավորները տարան: Ինչ էր արել՞՞՞ Փողոցային առևտուր՞՞՞ Կարող է, չգիտեմ, բայց ներվ չի մնացել...
...Էն երեխուն էլ հա ծնգցնում էին: Մի հատ ծխախոտ էր պետք լինում` ծնգցնում էին:
Էդ էրէխու ներվերն էլ գնացին. Ասում էր` այ ախպեր, խի ես ծնգցնում՞՞՞ արի ոտքով մեր տուն, ասա, եթե փող չունես: Ինչ ես ծնգցնում՞՞՞ Ես աշխատում եմ, որ քեզ ծխախոտ տամ՞՞՞ Մի չաշխատող դու ես, մի չաշխատող ես...»:
...Վերջում ես տուն հասա:
Նյութի աղբյուր՝ http://khlurd.livejournal.com/376292.html?thread=4877796
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել