www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Այգեգործի տան առջև երկու բալենի էին աճում: Նրանցից մեկը շատ չար բնավորություն ուներ, իսկ մյուսը՝ բարի: Ամեն անգամ, երբ նա տնից դուրս էր գալիս, բալենիները կանչում էին իրենց տիրոջը: Չար բալենին ամեն անգամ պահանջում էր՝ «տակս փորիր», «սպիտակեցրու բունս», «ջրիր ինձ» կամ էլ «պաշտպանիր ինձ շոգ արևից» ու «շատ լույս տուր ինձ»: Իսկ բարի բալենին միշտ կրկնում էր նույն խնդրանքը՝ «Տեր իմ, օգնիր ինձ՝ լավ բերք տամ»:
Այգեգործը միանման հոգատարությամբ էր վերաբերվում երկուսին էլ, հոգում էր նրանց մասին, լսում նրանց խնդրանքները և կատարում: Նա կատարում էր բոլոր նրանց խնդրանքները, այլ կերպ ասած, չար բալենուն տալիս էր այն ամենը, ինչ նա ուզում էր, իսկ բարուն՝ միայն այն, ինչ ինքն էր համարում, որ անհրաժեշտ է, վերջնական նպատակ ունենալով՝ լավ բերք ստանալ:
Ժամանակի ընթացքում չար բալենին մեծացավ և հոռացավ, բունը և տերևները փայլում էին այնպես, կարծես նրանց վրա յուղ քսված լիներ, տերևները մուգ կանաչ գույնի էին և առողջ: Ի հակառակ դրան՝ բարի բալենին իր արտաքին տեսքով ոչ մի բանով ուշադրության արժանի չէր: Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, չար բալենին մանր և անճոռնի պտուղներ տվեց, որոնք խիտ տերևների պատճառով ոչ մի կերպ չկարողացան հասունանալ, իսկ բարի բալենին առատ ու համեղ բերք տվեց:
Ամաչեց չար բալենին, որ չկարողացավ իր հարևանուհու պես լավ բերք տալ, և սկսեց նա մեղադրել այգեգործին այդ ամենում: Այգեգործը պատասխանեց.
— Մի՞թե ես եմ դրանում մեղավոր: Մի՞թե ես քո բոլոր պահանջները չկատարեցի: Եթե դու նույնպես մտածեիր միայն առատ բերքի մասին, ապա ես քեզ նույնպես կօգնեի առատ բերք տալ: Սակայն դու քեզ ավելի խելոք էիր համարում նրանից, ով քեզ տնկել է, այդ պատճառով էլ անպտուղ մնացիր:
Երկար զղջաց չար բալենին և խոսք տվեց այգեգործին, որ ապագայում ավելի խելացի կգտնվի: Մյուս տարի երկու բալենիներն էլ հավասար առատ բերք տվեցին:
Գործը պետք է սկսել նրա վերջի մասին մտածելով՝ ինչի՞ համար ենք մենք այդ ամենը անում, և ի՞նչ արդյունքների կբերեն մեր գործողությունները:
Մայքլ Պարկես «Հիշողությունների կրկեսը»