Tert.amLife-ը գրում է.
Երգչուհի  Նարե Գևորգյանի համար անցնող տարին ակտիվ աշխատանքային էր։ 2018–ի սկզբին նա 2 նոր աշխատանք է խոստանում երկրպագուներին։ Tert.am Lifeի հետ զրույցում Նարեն խոսել է իր զգացմունքների, անձնական կյանքի և հանդիսատեսին սպասվող նորությունների մասին, ինչպես նաև տրամադրել լուսանկարներ տեսահոլովակի նկարահանման հրապարակից։
 
Անցած տարվա մասին խոսելիս Նարեն նշեց, որ 2017-ը ստեղծագործական առումով ակտիվ գործունեության տարի էր։ «Կարևորում եմ այն նոր երգերը, որոնք ներկայացրի 2017-ին և, իհարկե, ռուսաստանյան շրջագայությունս, որն ինձ հնարավորություն տվեց  ծանոթանալու Հայաստանից դուրս ապրող շատ ջերմ հայրենակիցներիս հետ»։
 
Վերջին աշխատանքներից Նարեն առանձնացրեց հատկապես «Մոր երգը զինվորին» ստեղծագործությունը, որը լայն տարածում գտավ։ Զգացմունքային երգչուհին վստահեցնում է, որ երգի հաջողության գրավականն այն էր, որ դրանում չկար որևէ կեղծ բան։ «Ես սկզբից մինչև վերջ ապրեցի այն, ինչ տեսել են մեր հերոսների մայրերը։ Երգի խոսքերն ամբողջությամբ իրական փաստերի վրա են հիմնված»,- պատմեց Նարեն։
 
 
Հուզական ելույթից հետո արված հակասական կարծիքներն ու քննադատությունները փոքր-ինչ զայրացրել են երգչուհուն.  «Շատ կարծիքներ եմ լսում, որ իսկական արտիստը բեմում հուզվելու իրավունք չունի։ Այդ դեպքում ես իսկական արտիստ չեմ ու չեմ էլ ուզում լինել։ Ես այն եմ, ինչ կամ՝ շատ մեծ հուզական դաշտ ունեցող մարդ։ Հատկապես զինվորի մասին երգից հետո արված այդ մեկնաբանություններն ինձ զայրացնում էին։ Ինձ մոտ մարդիկ գիտեն, որ զինվորի թեման իմ թուլությունն է ու ցավում եմ, որ ես և այդ կարծիքի մարդիկ նույն ազգի ներկայացուցիչներ ենք»։
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել