Newmag.am-ը գրում է.
Հունվարի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել 5 հայերի հետ, որոնք Չինաստանից մեկնում էին Վրաստան: Օդանավը մառախուղի պատճառով Թբիլիսիի փոխարեն վայրէջք է կատարել Բաքվում: Հայ ուղևորներից 3-ը եղել են ՀՀ քաղաքացիներ, 2-ը՝ ԱՄՆ-ի:
Չինական ավիաուղիները հայերի բողոքները անտեսել են: Ամենայն հավանականությամբ, չեն պատկերացրել, որ անմեղ թվացող արտակարգ վայրէջքն իրականում սպառնում է 5 ուղևորների կյանքին միայն նրանց էթնիկ ծագման պատճառով: Բայց օդանավն արդեն Բաքվում էր, ուղևորներն էլ՝ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում:
Եթե Ձեր կամքից անկախ հայտնվել եք Բաքվում, անհրաժեշտ է իմանալ հետևյալը.
1. Չնայած կյանքին սպառնացող ռեալ վտանգին, թմրավաճառությամբ զբաղվելու մեղադրանքի մեծ հավանականությանը (նախկինում Ադրբեջանում էթնիկ հայերին ձերբակալելու համար այս մեղադրանքը լայնորեն կիրառվել է), խուճապի մատնվել պետք չէ: Ադրբեջանում ձեզ ատում են, օդանավակայանի աշխատակիցների թվում կարող են լինել մարդիկ, որոնք վստահ չեն լինի, որ դուք ընդհանրապես մարդ եք (պետության մակարդակով քարոզվող տոտալ ատելության մթնոլորտին ոչ բոլորն են ի զորու դիմանալ), բայց դա չի նշանակում, որ ձեզ անվերապահ կտտանքներ են սպասում: Իրավիճակը արտառոց է ոչ միայն ձեր, այլև ադրբեջանցիների համար, այնպես որ, պահպանե՛ք հանգստություն, մի՛ սրեք իրավիճակը, մի՛ կատաղացրեք, կռիվ մի՛ արեք, եղե՛ք ադեկվատ, հանգիստ, իբրև թե հայտնվել եք մեկ այլ երկրում: Հիշե՛ք՝ ամենակարևորը ձեր կյանքն է, անելանելի վիճակից խաղաղ դուրս գալը:
2. Աղմուկը միայն կլարի մթնոլորտը և թմրավաճառության մեջ ձեզ մեղադրելու գաղափարը կարող է հիանալի լուծում թվալ: Մի՛ վիճեք ադրբեջանցի աշխատակիցների հետ անկախ ամեն ինչից, բայց միևնույն ժամանակ, ցույց մի՛ տվեք ձեր անպաշտպանությունը: Եղե՛ք վստահ, չկորցնե՛ք ձեզ: Թուլության ու անպաշտպանության դրսևորումները այդ երկրում հանգեցնում են բռնության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ