Ապրիլի 25-ին ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժնի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Ամիրջանյանը:

Ֆոտոլրագրողը նաև  հայտնում է, որ փոխոստիկանապետի ազատման պատճառը եղել է «iLur» լրատվական կայքի լրագրողի աշխատանքները խոչընդոտելու ժամանակ ոստիկանի կողմից ոչ պատշաճ ծառայություն կատարելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել