Դերասանուհի, հաղորդավարուհի Արևիկ Գևորգյանն այժմ նկարահանվում է Հանրային հեռուսատաըկներության «Կյանքի կարուսել» հեռուստասերիալում և վարում նույն հեռուսատաալիքով հեռարձակվող «Թոփ 10» երաժշտական նախագիծը: Բայց այսքանով Արևիկի գործունեությունը չի սահմանափակվում, երիտասարդ դերասանուհին վերջերս սցենար է գրել ռուսական մի պիեսի հիման վրա:

«Սիրո՞ւմ ես»՝ այսպես է կոչվում այն ֆիլմը, որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարն Արևիկ Գևորգյանն է. «Այն պատմում է մի տղայի և աղջիկա մասին, որոնց սերը թվում էր հավերժ, բայց մնում է անցյալի գրկում: Լուսավոր պատմություն է, որը պահանջում է ռեալ մոտեցում, այն առաջին հայացքից տարօրինակ ֆիլմ է, բայց հետո ամեն ինչ դառնում է հասկանալի»,- ArmStar.am-ի հետ զրույցում ասաց Արևիկը:
Շարունակությունը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/news/?n=1243
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել


