Գողական են գնում, երբ իրենց «իբրև» են կարծում, գողական են գնում, երբ դատարկությունից ասելիք չեն ունենում, երբ ինքնահաստատման «ուղի» են ընտրում, երբ հոգս չեն քաշում, գողական են գնում, երբ այլ տեղ չունեն գնալու, գողական են գնում, երբ օրենքները թողած` ինքնաստեղծ հարաբերություններ են պարզում, երբ հանրության համար ոչինչ չեն անում, բայց դոշ են ծեծում, գողական են գնում, երբ կարգուկանոնից են խոսում, բայց հանցագործին իրենց ծոցում են պահում, երբ պատվից են խոսում, բայց դիմացինի արժանապատվությունն են ոտնահարում, և վերջապես այնքան ժամանակ են գողական գնում, քանի դեռ գողերը չեն թակել իրենց դուռը: Հենց իրական վտանգն ու արհավիրքը թակում է գողական գնացողի դուռը, գողական գնալը դառնում է մի տեսակ անհավես, այդժամ կտրուկ «քաղմաս» են գնում: Եկեք, հենց սկզբից ճիշտ ուղի ընտրենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել