«Հայաստանի ոռոգման ջրե­րի ամբողջ տնտեսությունը ևս կարող է սեփականաշնորհվել և անցնել Սամվել Կարապե­տյանի վերահսկողության տակ: Դա կարող է տեղի ունե­նալ արդեն այս տարվա աշնա­նը: Որպես ֆորմալ հիմնավո­րում կարող է ներկայացվել ներկայումս գործող ՋՕՄ-երի ոչ արդյունավետությունը, որոնք չեն կարողանում բավարարել գյուղացիական տնտեսություն­ներին ոռոգման ջրով: Ամբողջ համակարգը, որը, ըստ էու­թյան, միլիարդավոր դոլարներ արժե, և որի արդիականաց­ման համար հարյուր միլիոն դո­լարների միջազգային վարկեր են ծախսվել, կարող է հանձնվել Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանը: Եղանակային պայմանները բավական հաջող են ծրագրի համար՝ տեղումնե­րի քիչ լինելը հուշում է, որ այս տարի ևս կարող է երաշտ լի­նել, ինչի մեղքը կբարդվի վատ կառավարման վրա»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել