Reddit ժամանցային կայքի գխավոր էջերում լուսանկար է հայտնվել, որտեղ Ռուսական «Բուրգեր Քինգի» այցելուն որոշել է չվճարել անսահմանափակ գազավորված ջրի բաժակի համար և օգտվել է KFC զամբյուղից։

Պորտալի օգտատերերը ռուսաստանցուն հանճար են անվանել և շնորհակալություն են հայտնել լայֆհաքի համար։

Հարյուրավոր մեկնաբաններ ծաղրել են հնարամիտ այցելուին. «Հիմա ես պատկերացնում եմ, թե ինչպես է այդ մարդն իր ընտանիքի հետ միասին հավաքվել այդ դույլի շուրջը՝ ձողիկը ձեռքներին»,- գրում է օգտատերերից մեկը։

«Մենք ապրում ենք 2018-ում, իսկ այս տղան՝ 6018-ում։ Նման բան միայն Ռուսաստանում է հնարավոր»,- նշում են օգտատերերը։

Այսպես, թե այնպես ռուսաստանցուն շնորհակալություն են հայտնել լայֆհաքի համար, ոմանք խոստովանել են, որ պետք է իրենք էլ դա փորձեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել