Մոտենում են շոգերը և ժամանակն է մտածել սառը ընպելիքների մասին: Կաթնային այս կոկտեյլը արտակարգ զովացուցիչ կլինի առաջիկա ամիսներին:
Բաղադրություն
Բանան՝ 1 հատ
Կաթ՝ 200 մլ.
Պլոմբիր տեսակի պաղպաղակ՝ 150 գր.
Պատրաստման եղանակը
Բլենդերի մեջ դնել հասած, կեղևազերծ արված բանանը, վրան լցնել սառը կաթ և լավ հարել: Այնուհետև ավելացնել պաղպաղակը և նորից հարել: Մատուցել թափանցիկ բաժակներով, զարդարել հատապտուղներով, դարչինի և շոկոլադի փոշիով կամ նուշի տերևիկներով:
Նյութի աղբյուր՝ http://ladynews.am/arm/news/3536/katnayin-kokteyl-paghpaghakov
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



