Wnews.am-ը գրում է.
Գիտեք արդյոք, թե ինչն է հաջողակ մարդկանց պաշտպանում սթրեսից, նրանց երջանիկ եւ ավելի արդյունավետ դարձնում. նրանք գիտեն, որ իրենց անձնական առաջնահերթություններն ավելի կարեւոր են, քան մյուսներինը։
Վաղ առավոտյան զարթնելով՝ հաջողակ մարդիկ այդ ժամանակը նվիրում են իրենք իրենց եւ հնարավորինս օգտակար են անցկացնում։Իսկ որոնք են այդ օգտակար սովորությունները, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.
1. Իրականում շատ շուտ են զարթնում.
Իհարկե, գիտենք, որ ժամանակն ամենաթանկ ռեսուրսն է։ Հաջողակ մարդիկ դա ավելի են գնահատում, այդ պատճառով էլ զարթնում են առավոտյան 5:30, 4:30 եւ անգամ 4:00-ին։ Այդպիսով նրանք ոչ միայն հնարավորություն են ունենում տնօրինել իրենց ժամերը, այլ նաեւ անել այնպիսի բաներ, որոնք կարեւոր են իրենց համար։ Իհարկե, դժվար է միանգամից անցնել այդ գրաֆիկին, սկսեք նրանից, որ ձեր սովորական ժամից 15 րոպե շուտ զարթնեք՝ հետագայում աստիճանաբար ավելացնելով այդ ժամանակը։
2. Զբաղվում են մարմնամարզությամբ.
Մենք նկատի չունենք ինտենսիվ համալիր վարժությունները։ Վաժությունները ոչ միայն ձեզ կստիպեն ավելի պարզ մտածել, այլ նաեւ լինել ավելի առողջ եւ երջանիկ, դրանք օգնում են նաեւ պայքարել սթրեսի դեմ։ Ժամանակ հատկացրեք ֆիզիկական վարժություններին։ Ժամեր տեւող վարժությունները շատ բարդ են թվում։ Կարող եք փորձել վազքը, պարը կամ պարզապես կարճաժամկետ զբոսանքը։
3. Բարձրացնում են իրենց մոտիվացիան.
Մոտիվացիան հավերժ չի տեւում, այնպես որ պետք է մոտիվացիայի ռեսուրսներն անդադար սնեք։ Հաջողակ մարդիկ գիտեն դա, այդ պատճառով էլ բավարար ժամանակ են հատկացնում՝ բարձրացնելու դրանց սնուցման աղբյուրը։ Դուք ավելի շուտ կշարունակեք իրականացնել հանձնարարությունը, երբ էմոցիոնալ նվիրված լինեք դրան։
Կես ժամը նվիրեք մոտիվացնող մտքեր կամ գրքեր կարդալուն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ