Wnews.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր նախագահության 17 տարիների ընթացքում սովորել է հումորով շրջանցել իր անձնական կյանքին վերաբերող անսպասելի հարցերը՝ փաստի առաջ կանգնեցնելով լրագրողներին:
2008թ-ին «Независимая газета»-ի հարցը Պուտինի և Ալյոնա Կաբաևայի ենթադրյալ սիրավեպի մասին, իսկապես բարկացրեց ՌԴ նախագահին.« Ես միշտ վատ եմ վերաբերվել նրանց, ովքեր իրենց հարբուխոտ քթով և իրենց էրոտիկ ֆանտազիաներով ներխուժում են ուրիշի կյանք»,- բարկացած պատասխանեց Վլադիմիր Պուտինը:
Այս միջադեպից հետո ՌԴ նախագահը սովորեց ավելի զուսպ, հանգիստ և գլխավորը՝ հումորով արձագանքել նմանաատիպ հարցերին: Առաջարկում ենք վերհիշել Վլադիմիր Պուտինի ամենասրամիտ պատասխանները անձնական կյանքի վերաբերյալ:
Լյուդմիլա Պուտինայի հետ ամուսնալուծությունից մեկ տարի անց՝ 2014-ին , ուղիղ եթերով պատասխանելով ՌԴ քաղաքացու. «Երբ ենք մենք ունենալու նոր Առաջին տիկին հարցին ». Վլադիմիր Պուտինը պատասխանեց. «Գիտեք ինչ, ես առաջին հերթին իմ նախկին կնոջը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնային պետք է ամուսնացնեմ, հետո արդեն մտածեմ իմ մասին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։