Քաղաքական  մեկնաբան

Վերջին մի քանի օրերին մամուլում ահազանգեր եղան այն մասին, որ զինծառայողներին ձայն բերելու դիմաց կարճաժամկետ՝ 5-օրյա, արձակուրդ տրամադրելու առաջարկներ են արվում: Ըստ այդ լուրերի՝ զինծառայողները արձակուրդի դիմաց ոչ միայն պարտավորվում են իրենց ընտանիքի «ձայնը հանձնել» ՀՀԿ-ին, այլ «ուղղորդեին» նաև իրենց հարազատներին:
Սկսենք նրանից, որ ի տարբերություն համապետական ընտրությունների, որտեղ համապատասխան ցուցակներով մասնակցում են զինծառայողները, այս ընտրությունները նման բնույթ չեն կրում: Եվ եթե համապետական ընտրությունների ժամանակ տեսականորեն հնարավոր է քվեախցիկի մոտ սպա «նշանակել», ով զորամասի մասշտաբով ընտրություններին մասնակից զինծառայողներին տեղում կուղղորդեր կամ կվերահսկեր, ապա այս դեպքում նույնիսկ տեսականորեն անհնար է պատկերացնել, թե ինչպես է վերահսկվելու արձակուրդում գտնվող զինծառայողի «ակտիվ քարոզչությունը»:
Միակ բանը, որ ներքին կարգով հնարավոր կլինի ստուգել, նշյալ զինծառայողի՝ ընտրական իրավունք ունեցող անդամների մասնակցությունն է ընտրություններին:
Ցավալի է, որ քաղաքական ուժերը նախընտրական այս ակտիվ փուլում ոչ թե իրենց բուն գործունեությամբ են զբաղված, այն է՝ սեփական ծրագրերի ներկայացում և ընտրողների հետ ակտիվ աշխատանք, այլ մրցակից ուժերի «մերկացմամբ», որը ոչ միայն անթույլատրելի է քաղաքական ուժերի առողջ մրցակցության տրամաբանության, այլ դրանում բանակի ներքաշման փորձերի համատեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել