Ապագա մայրիկների պարտականությունների մեջ, չնայած փորի աճին, մտնում են առօրյա տնային գործերը և գնումները: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի ծանրաբեռնվել, քանի որ հղիության շրջանում սիրտը և թոքերը կրկնակի ծանրաբեռնվում են, ինչը կարող է հևոց կամ այլ խանգարումներ առաջացնել: Իհարկե, տնային գործերը երեխայի և մայրիկի առողջությանը չեն սպառնում, սակայն կնոջ քաշի ավելացման հետ ավելի լավ է նվազեցնել ծանրաբեռնվածությունը և սովորել շարժվել ուժերի և էներգիայի մինիմալ ծախսով: Դրանից կախված է ապագա մայրիկի ինքնազգացողությունը: 

Այսպիսով, եթե հղիությունը ընթանում է առանց որևէ բարդությունների, և դուք լի եք էներգիայով, ապա պետք է սովորել ճիշտ շարժվել, եթե վիժման կամ վաղաժամ ծննդաբերության ռիսկ կա, ապա ձեզ անհրաժշետ է հանգիստ և, հավանաբար, անկողնային ռեժիմ, այսպիսով մոռացեք բոլոր գործերի մասին և կենտրոնացեք գլխավորի վրա` ապագա փոքրիկի: 

 

Ինչպես ճիշտ կռանալ 

Հղիության վեցերորդ ամսից հետո երեխան իր քաշով ճնշում է գործադրում ողնաշարի վրա՝ առաջացնելով տհաճ ցավեր: Այդ պատճառով ավելի լավ է զերծ մնալ այն շարժումներից, որոնք ստիպում են կռանալ, այլապես ողնաշարի ծանրաբեռնվածությունը կարող է կրկնակի լինել: 

Օրինակ՝ երբ որևէ իր է պետք բարձրացնել հատակից, փորը խանգարում է կռանալ: Այդ պատճառով պետք է ոչ միայն թեթևակի կռանալ առաջ, այլև սկզբում մի քիչ ծալել ոտքերը և տեղափոխել մարմնի քաշը ոտքերի վրա: Օգտագործեք այս դիրքը, երբ ձեզ պետք է լվանալ լոգարանը կամ հավաքել անկողինը:

Ինչպես ճիշտ վեր կենալ

Ապագա մայրիկի քնելու ամենահարմարավետ դիրքը կողքի պառկած դիրքն է: Սակայն որպեսզի քաշը ճիշտ բաշխվի, ցանկալի է բարձ դնել ոտքերի արանքը: Այն կանայք, որոնք տառապում են երիկամային ցավերից, կամ որոնց ոտքերը թմրում են, կարելի է բարձ դնել մեջքի տակ, որպեսզի չկորանա: 

Եթե մի քանի ամիս առաջ դուք հեշտությամբ վեր էիք կենում անկողնուց, այժմ անհրաժշետ է ավելի դանդաղ շարժվել, որպեսզի չծանրաբեռնել որովայնի մկանները: Եթե դուք մեջքի վրա պառկած եք, ապա վեր կենալուց առաջ շրջվեք մի կողմ, ուսերը առաջ տարեք և ծալեք ծնկները: Դրանից հետո հենվեք արմունկի վրա և ծալեք ոտքերը, ինչը կօգնի տեղափոխել դրանք անկողնու եզրով և նստել:

Ինչպես ճիշտ  կանգնել

Եթե հղի կինը աշխատանքի բերումով ստիպված է երկար ժամանակ կանգնած անցկացնել, դա նպաստում է արյան և հեղուկի կուտակմանը՝ առաջացնելով այտուցներ և երակների լայնացում: Ապագա մայրիկը պետք է ժամանակ առ ժամանակ իրեն հանգիստ տա` նստի աթոռի վրա, ոտքերի տակ փոքր աթոռ դնի: Նման կերպ բարելավվում է արյան շրջանառությունը և հանգստանում են մեջքի մկանները:

Եթե նստելու հնարավորություն չկա, անհրաժեշտ է ճիշտ, մարմնի առավել հարմար դիրք ընդունել՝ օգտագործելով վարժություններ մկանների խմբին համապատասխան: Օրինակ՝ շարժելով նստատեղի մկանները, դուք կզգաք, թե ինչպես են որովայնի մկանները պահում ողնաշարը: Հաճախ հղի կինը ցանկանում է ձգվել՝ առաջ տանելով փորը, սակայն դա ցավեր է առաջացնում: Այդ պատճառով նաև արյան շրջանառությունը բարելավելու համար փորձեք հետևյալը` ծալեք ոտքերի մատները, այնուհետև թուլացրեք, կանգնեք ոտքերի ծայրերին և տեղաշարժեք մարմնի քաշը մի ոտքից մյուսին:

Ինչպես ճիշտ նստել

Երբ դուք նստած եք, շատ կարևոր է, որպեսզի դուք մեջքով հենվեք աթոռին և, եթե անհրաժեշտ է, փոքրիկ բարձ դնեք երիկամների մակարդակին: 

Եթե ձեր աշխատանքը նստակյաց է, ապա աշխատեք ժամանակ առ ժամանակ դադար տալ և մի քիչ քայլել, դա բարելավում է արյան շրջանառությունը և կանխում է թութքի առաջացումը: Եթե այդ շրջանում անհրաժեշտ է շատ գրել և համակարգչով աշխատել, ցանկալի է, նվազագույնս, մեկ ժամ դադար տալ:

Ինչպես ճիշտ քայլել

Զբոսանքը այն է, ինչ պետք է հղի կնոջը: Այն բարձրացնում է ոտքի մկանների տոնուսը, կանխում երակների լայնացումը, ամրացնում որովայնի մկանները: Սակայն հենց որ զգաք, որ հոգնել եք, ապա դադար տվեք` նստեք մոտակա նստարանին և 5-10 րոպե հանգստացեք: Եթե չկա հնարավորություն զբոսնել այգում, ապա զբոսնեք ոչ աշխույժ փողոցով և տրանսպորտի նվազագույն շարժով, որպեսզի չշնչել աղտոտված օդ: Քայլեք ուղիղ պահելով մեջքը և թուլացնելով ուսերը: Զբոսանքի համար ընտրեք հարմարավետ, հաստ տակացուներով ցածրակրունկ կոշիկ:

Ի՞նչ անել հասարակական տրանսպորտում 

Գնացքում 

Եթե, լինելով հղի, դուք որոշել եք գնացքով ուղևորության մեկնել, հիշեք, որ մի քանի ժամ նույն դիրքով նստելը վնասակար է: Այդ պատճառով նույնիսկ գնացքում անհրաժեշտ է վեր կենալ և մի քիչ քայլել, որպեսզի խթանեք արյան շրջանառությունը:

Տրոլեյբուսում և ավտոբուսում

Շարժումը ոչ մի վնաս չի հասցնի ապագա մայրիկին և փոքրիկին: Սակայն նման տրանսպորտում ավելի լավ է նստել և մոտենալ ելքին միայն տրանսպորտի կանգնելուց հետո, քանի որ կարող եք կորցնել հավասարակշռությունը և ընկնել: Այդ պատճառով մի ամաչեք խնդրել, որպեսզի ձեզ տեղ զիջեն: Մտածեք ձեր առողջության մասին:

Ավտոմեքենայում

Դուք կարող եք ընդունել ցանկացած հարմար դիրք` ուղիղ նստեք, հենվեք կամ նույնիսկ պառկեք: Եթե հոգնել եք, կանգ առնեք և մերսեք ոտքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել