Մի հատ բարեկամ ունեի, խասյաթ ուներ գնալ մարդկանց թաղումների ու ուշադիր հետևել բոլորին, ով ինչ գույնի կոշիկ ա հագել, ով ինչքան ա լացել, սեղանի մոտ ով ոնց ա նստում, որ եթե մի բան նենց չստացվի, մի քանի ամիս բարեկամների մոտ անարգանքի սյունին գամի ու բամբասի:

Ասածս ինչ ա: Արդեն երեսուն տարի ա, ինչ այցելում եմ Ծիծեռնակաբերդ ապրիլի 24-ին, բայց մտքովս չի անցնում նայել ով ոնց ա քայլում, ինչ ա չրթում, ինչ ա հագած ու ինչ ա խոսում: Քանի որ այնտեղ ես եմ ու իմ ցավը: Մշեցի պապիկիս աչքի առաջ կոտորված 26 հարազատների արյունն է: Կարոտն է ու պահանջատիրությունը: Ուրիշ ոչ մի բան:

Իսկ ով ինչ ա անում այդ օրը՝ դա իր անձնական գործն ա: Աստված ու ազգի հավաքական հիշողությունը իրեն թող դատավոր լինեն: Ես` ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել