Միանգամից ասեմ, որ ԱՄՆ-ում ազատ ու անվճար վայ-ֆայ կապ գտնելը ավելի դժվար է, քան Հայաստանում: Մեզ մոտ գրեթե բոլոր սրճարաններում կա wifi access, իսկ նրանց մոտ շատ հազվադեպ է նման «երջանկություն» հանդիպում: Բայց... Մեզ մոտ հիմնականում մայրաքաղաքում է համացանցի լայն օգտագործումը: Մարզերում վիճակը այլ է: Էլ չասած, որ մեր գյուղաբնակների մեծ մասի համար համակարգիչ ունենալն ու համացանցից օգտվելու համար վճարելը շռայլություն է: (((
Այնտեղ շատ ավելի ցածր է համացանցից օգտվողների տարիքային շեմը՝ 4-5 տարեկան երեխան արդեն տաբլետ ունի և համացանց է մտնում: Դեռահասների 93 % համակարգիչ ունի և համացանց մտնելու հնարավորություն, իսկ 47%-ը՝ smartphone: Հանրապետության մասշտաբով, կարծում եմ, մենք բավականին հետ ենք..
Ամերիկացիների 69% այս կամ այն սոցցանցի օգտագործող են: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ առաջին տեղերում Օդնոկլասնիկն է և Ֆեյսբուքը, այնտեղ նախընտրում են Twitter-ը:
89% տոկոսը համացանց է մտնում հեռախոսից,
51% սմարտֆոնից,
31 % տաբլետից:
Մեզ մոտ, կարծում եմ, ամենամեծ թիվը կազմում է PC-ից մուտքը:
Ամերիկացի չափահասների 39% սոցցանցերում ակտիվ քարոզչությամբ է զբաղվել 2012-ի ընտրություններում: Մեզ մոտ, ենթադրում եմ, այդ թիվը շատ ավելի ցածր է:
Ամերիկյան տվյալները մեզ տրամադրեցին Pew research center-ի մասնագետները: Այս կազմակերպությունը անընդհատ մոնիթորինգ է անում համացանցի և պարբերաբար տարբեր զեկույցներ հրապարակում, որոնք կարող եք գտնել իրենց կայքում (http://www.pewinternet.org/)
Եթե մեզ մոտ էլ են արվում նման ուսումնասիրություններ, կխնդրեի ընկերներիս հղում տրամադրել, որ այսուհետ ենթադրաբար համեմատություններ չանեմ :)



