Խոյ
Հնարավոր է անորոշ իրավիճակում հայտնվես, միգուցե քո գործունեության արդյունքները չբավարարեն, սակայն պետք չէ մտահոգվել: Հիանալի օր է նոր ծանոթություններ հաստատելու համար, կկարողանաս գրավել մարդկանց:

Ցուլ
Բարենպաստ օր է, իրադարձություններն այնպես կդասավորվեն, ինչպես ինքդ ես ցանկանում: Հնարավորություն կունենաս մասնագիտական հաջողության հասնել, ձեռք բերել նոր համախոհներ: Երեկոյան դժվար թե խույս տաս անախորժություններից:

Երկվորյակ
Բարդ օր է, խորհուրդ չի տրվում կարևոր և պատասխանատու գործերով զբաղվել, միգուցե անես արարքներ, որոնք լուրջ հետևանքներ կունենան: Չի բացառվում՝ տարաձայնություններ առաջանան անձնական կյանքում, թույլ մի տուր, որ սիրելիդ քեզ խանդի:

Խեցգետին
Եթե շտապես, թույլ կտաս լուրջ սխալներ: Աշխատիր ավելորդ խոսքեր չասել կարևոր հանդիպումների և գործարքներ կնքելու ժամանակ: Հնարավոր է քո գործողությունները բարկացնեն մտերիմներիդ, մյուս կողմից լավ օր է անձնական բնույթի փոփոխություններ անելու համար:

Առյուծ
Ծանրաբեռնված օր է, այնուհանդերձ, կկարողանաս ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում, դա կօգնի քեզ իրականացնել գաղափարներդ: Եթե որոշել ես ճանապարհ գնալ, ապա եղիր շատ զգույշ: Միգուցե լինեն նոր ծանոթություններ:

Կույս
Շատ ես հետաքրքրվում ուրիշների գործերով և շատ քիչ ժամանակ հատկացնում քո սեփական հարցերին, դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Պետք չէ մեկնել չնախատեսված ճանապարհորդության: Լավ օր չէ նաև նոր ծանոթություններ հաստատելու համար:

Կշեռք
Հաջողության հասնել դժվար է, բայց և անհնար չէ: Խորհուրդ է տրվում լսել խորհուրդներ, եթե ինտուիցիադ քեզ ճիշտ չի հուշում: Լավ օր չէ գնումներ կատարելու համար, իսկ հանգստի, ճանապարհ գնալու համար հրաշալի օր է:

Կարիճ
Օրվա սկիզբը բարենպաստ չէ շփման համար, իսկ ինքնուրույն գործելու համար հիանալի ժամանակ է: Չի բացառվում՝ սկսվի ծառայողական սիրավեպ: Երեկոյան կարող ես գնալ գործնական հանդիպումների, միգուցե կարևոր տեղեկություն ստանաս:

Աղեղնավոր
Հիանալի օր է աշխատելու համար, կկարողանաս պատվով դուրս գալ ցանկացած դժվարությունից: Միգուցե ստանաս ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Մի վախեցիր անձնական կյանքում փոփոխություններ անելուց, հիմա շատ հարմար պահ է ստեղծվել:

Այծեղջուր
Սովորական օր չէ, ընդ որում խնդիրների մեծ մասն ինքդ ես ստեղծում: Չի բացառվում՝ տարաձայնություններ առաջանան մտերիմներիդ, համախոհներիդ հետ: Կոնֆլիկտներից կկարողանաս խուսափել, եթե պահպանես հանգստություն և գնաս փոխզիջման:

Ջրհոս
Օրվա սկզբում դժվար կլինի կենտրոնանալ ընթացիկ հարցերի վրա, բարեբախտաբար, քո կողքին կան մարդիկ, որոնք պատրաստ են աջակցել քեզ: Երեկոյան հնարավոր է լինեն հաճելի հանդիպումներ, նոր ծանոթություններ:

Ձկներ
Պետք չէ շտապել, օրը հիանալի կդասավորվի, եթե զգուշություն ցուցաբերես: Հիանալի օր է գործնական հանդիպումների համար, կարող ես գործարքներ կնքել: Հնարավոր կլինի լեզու գտնել մտերիմներիդ հետ, լուծել ընտանեկան խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել