«Դեմոկրատիա» կոչվածն արժեք չէ, որը հասկանալու համար պետք է մակարդակ ունենալ կամ ազնիվ լինել․․․ Դեմոկրատիան լուրջ գաղափարական զենք է, ընդ որում՝ դրա լրջությունը պայմանավորված է մարդկանց տգիտությամբ ու ծախվածությամբ։ Այդ զենքը համատարած տգիտության պատճառով հաջողությամբ կիրառվել է բազմաթիվ ազգային պետություններ կազմաքանդելու համար արևմուտքի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Դրա համար էլ դեմոկրատիան այդքան թանկ է արևմտյան էլիտայի համար։ Սակայն սկզբնական շրջանում դեմոկրատիայի նպատակը հեղափոխությունների և ամեն տեսակ ընդվզումների կանխարգելումն էր։ Միայն այդ խնդիրը հաջողությամբ լուծելուց հետո պարզվեց, որ դեմոկրատիան բավական լուրջ վնասներ է հասցրել հենց իրենց՝ արևմտյան ժողովուրդների բարոյական նկարագրին՝ իր հետ առաջ բերելով լրջագույն խնդիրներ՝ կապված եվրոպական պետությունների անվտանգության հետ․․․ Լուծումը միակն էր․ բոլոր միջոցներով արտահանել և ներդնել դեմոկրատիան ամբողջ աշխարհում, որ այլևս ոչ մի երկիր վտանգավոր չլինի արևմուտքի համար․․․ Դեմոկրատիայի գլխավոր հատկանիշներն են՝ ոտից գլուխ կոռումպացված կուսակցությունները, կառավարման խորհրդարանական ձևը համամասնական ցուցակներով, ավանդական առաքելություններից «ազատագրված» կինը և կնոջ անամոթությունից շփոթված ու մոլորված տղամարդը․․․ Այս բոլոր հատկանիշները առկա են մեր երկրում, ուրեմն՝ տեսանելի է, թե պատմության անիվը դեպի ուր է տանում մեր երկիրը․․․ Եթե ժամանակին Գարեգին Նժդեհի մտքով անցներ վերցնել իշխանությունը և հաստատել ազգային հզոր դիկտատուրա, ապա այսօր մեր երկիրը կլիներ տարածաշրջանի ամենամեծ ու հզոր երկրներից մեկը, սակայն Նժդեհը անսաց կուսակցական տգետ ղեկավարներին․․․ Հետևանքը հայտնի է բոլորին․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: