Մամուլում լուրեր եղան այն մասին, որ անծանոթ կնոջ հանդեպ իրեն անվայելուչ պահած մի ոստիկանի սաստած այդ կնոջ ամուսնու տունը շրջապատվել է ռազմական ոստիկանության զինված մի ջոկատի կողմից: Եթե այս լուրը համապատասխանում է իրականությանը, ապա սա ևս մեկ ապացույց է, որ մենք ջունգլիների բնակիչներ ենք դեռ:

Իրեն հարգող իշխանության ղեկավարը, ով երդվել է Սահմանադրության վրա, անհապաղ միջոցներ կձեռնարկեր այս խայտառակությունը իրականացնողների հանդեպ:

Բայց դառնանք մյուս բևեռներին: 

Մեր հանրությունը հանգամանքների բերումով ինքնակազմակերպվող չէ, և անարդարության այս դրսևորումը ցուցարարներ չի հանի փողոց:

Մնում են հանրությանը կազմակերպելու հայտ ներկայացրած ընդդիմադիր ու կիսաընդդիմադիր կուսակցությունները: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նրանք կմիավորվեն ու իրենց հետևորդներին ու համակիրներին կոչ կանեն ընդվզումի բազմամարդ ցույցեր անել ակնհայտ այդ անարդարության դեմ:
Իհարկե, ոչ. մեր ընդդիմադիրներին սազական չէ փոքր ձեռքբերումներով երկրի աստիճանական կարգավորումը. նրանք մեծ ճակատամարտերում պարտվելու համար են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել