Tert.am-ը գրում է. համաշխարհային առաջնորդները, չնայած զբաղվածությանն ու աշխատանքի ծավալին, նույնպես հանգստի կարիք ունեն: Ամանորյա տոների առթիվ Gazeta.ru-ն պարզել է՝ որտեղ և ինչպես են իրենց ձմեռային արձակուրդն անցկացնում համաշխարհային առաջնորդները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշում է Սուրբ Ծնունդը և Ամանորը Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում գտնվող իր կեցավայրում: Իհարկե, այնտեղ ձյուն չկա, սակայն զվարճանալու մի շարք այլ հնարավորություններ կան:
Այսպես, օրինակ, Թրամփը գոլֆի սիրահար է. արձակուրդի ընթացքում նա արդեն հասցրել է խաղալ այնպիսի պրոֆեսիոնալ խաղացողների հետ, ինչպիսիք են Ջասթին Թոմասը և Դենիել Բերգերը: Դրանից բացի, նա խաղացել է իր ընկերների հետ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շատ պահպանողական է ձմեռային արձակուրդի անցկացման վայրն ընտրելու հարցում. տարիներ շարունակ նա իր ամուսնու հետ հանգստանում է շվեյցարական Ալպերում:
Մերկելը նախընտրում է ակտիվ հանգիստը և սովորաբար քայլում է դահուկներով:

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը նույնպես սուրբծննդյան արձակուրդն անցկացնելու անփոփոխ ավանդույթներ ունի: Ինչպես և անցած տարիներին՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհին իր ամուսնու՝ արքայազն Ֆիլիպ Երկրորդի հետ տոների ընթացքում լքել են Բուքինգեմյան պալատը և մեկնել Սանդրինգեմ՝ Նորֆոլկ կոմսությունում գտնվող ամրոց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



