Հարուստ ես, թե աղքատ,
V. գիտությունների թեկնածու ես, թե չես կարող գրել սեփական անունդ առանց տառասխալների,
V.քշում ես ջիպ, թե քայլում ես ձեռնափայտով,
V.հավատում ես Աստծուն, թե հավատում ես Դարվինի էվալյուցիայի տեսությանը,
V.կարդում էս «Հայկական ժամանակ», թե «Իրավունք»,
V.դիտում ես սերիալ, թե Discovery,
V.պպզում ես քուչում, թե բլոգում ես արարում,
V.կարդում ես Մարկես, թե կարդում ես ռեպ
V.սիրում ես ընկերուհուդ, թե սիրում ես ուրիշի ընկերուհուն
V.պայքարում ես բնության համար, թե պայքարում ես ընտանիքիդ վառելափայտի համար
V.պայքարում ես ավելորդ քաշիդ դեմ, թե պայքարում ես սովից չուշաթափվելու համար...
Այսօր միակ օրն է, երբ մի վարկյանով, մի րոպեով, մի ժամով ու մի օրով բոլոր հայերը դառնում են զոհ ու հերոս, վերապրած ու չվերապրած... Եղեռնի ժամանակ կապ չուներ, թե ովքեր էին զոհերը, կապ ուներ միայն մի բան` նրանք հայեր էին: Ցավոք, հիմա հայերին ավելի շատ տարանջատող բան կա, քան միավորող: Ցավոք... նոր եղեռների հավանականությունը և ռիսկը այլևս չի համարվում իրական: Կոտորածը իրական չէր համարվում նաև 1915 թվականին: Նոր ցեղասպանությունը շատ հավանական է, դա տեսնում ենք Աֆրիկայում ու Սիրիայում, Բուդապեշտում ու Սումգայիթում: Պետք չէ փնտրել ներքին թշնամիների, Հայաստանի թշնամու սահմանը Երևանի Եռաբլուրի հուշարձանի մոտից հստակորեն երևում է: Եղեք բարի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10201102347539501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել