Այս հեքիաթային տոնը մեզ հայտնի է դեռ մանկուց, երբ սրտի թրթիռով սպասում էինք Ձմեռ պապու նվերներին և հույս փայփայում, որ գոնե մի տարի մեզ կհաջողվի նրան տեսնել: Թվում է` ամեն ինչ գիտենք Ամանորի մասին, բայց այս հետաքրքիր փաստերը կզարմացնեն ձեզ:
1. 1918-1935 թվականներին Ռուսաստանում արգելված էր «Սուրբ ծննդյան» տոներին տոնածառը որպես խորհրդանիշ համարելը: Խորհրդային իշխանությունը Քրիստոսի ծնունդը և դրա հետ կապված բոլոր ծեսերը խայտառակություն էր համարում: 1935 թվականի Ստալինի հրամանագրով Սուրբ ծնունդը վերածվեց Նոր տարվա, իսկ Բեթլեհեմի աստղը`կարմիր հինգաստղանի աստղի: Այդ ժամանակ էլ առաջին անգամ ի հայտ եկան Ձմեռ պապը և Ձյունանուշը:
2. Ձյունանուշն իր ծննդյան օրը նշում է ապրիլի 4-ին, իսկ նրա ծննդավայրը համարվում է Կոշտկովոյի շրջանի Շչելկովո գույղը: Հենց այնտեղ էլ 1873 թվականին Ալեքսանդր Օստրովսկին գրեց «Ձյունանուշ» պիեսը: Որպես Ձմեռ Պապու թոռնիկ՝ Ձյունանուշն ավելի հայտնի դարձավ 50-ական թվականներին:
3. Հին Հռոմում Ամանորը նշում էին մարտ ամսին. այդ ժամանակ էլ սկսվում էին դաշտային աշխատանքները: Մ.թ.ա հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը տոնը տեղափոխեց տարվա սկիզբ` հունվարի 1-ին:
4. Անգլիայում Նոր տարին երկար ժամանակ նշում էին մարտի 25-ին, և միայն 1752 թվականին Ամանորի առաջին օրը համարվեց հունվարի 1-ը:
5. Էսկիմոսներն Ամանորը նշում են առաջին ձյան գալուն պես։
6. Իտալիայում ընդունված է Ամանորի նախաշեմին ազատվել և պատուհանից դուրս նետել հին և ոչ պիտանի իրերը: Որքան շատ հին իրերից ազատվեք, այնքան ավելի շատ հարստություն և հաջողություն կլինի նոր տարում:
7. Տոկիոյում Նոր տարուն բոլորը պատրաստում են կարկանդակներ և բաժանում անցորդներին` հավատալով, որ տարվա հաջողությունը կախված է բաժանած կարկանդակների քանակից:
8. 1843 թվականին Լոնդոնում տպագրվեց ամանորյա առաջին բացիկը։ Այդպես էլ առաջացավ միմյանց ամանորյա բացիկներ նվիրելու սովորությունը։
9. Բրազիլիայում ամանորյա ավանդական ուտեստը համարվում է ոսպով ապուրը, որը խորհրդանշում է բարեկեցություն և հարստություն։
10. 1895 թվականին Միացյալ Նահանգներում` Սպիտակ տան դիմաց, տեղադրված տոնածառի վրա վառեցին առաջին էլեկտրական խաղալիքը։
11. Գերմանիայում Ձմեռ պապը նվերները դնում է ոչ թե տոնածառի, այլ՝ պատշգամբի վրա, իսկ Շվեդիայում` վառարանի մոտ:
12. Մեքսիկացիներն իրենց ամանորյա նվերները հայտնաբերում են կոշիկի մեջ, իսկ իռլանդացիները և անգլիացիները` գուլպաների:
13. Ֆրանսիացիները սովորաբար իրար նվիրում են հուշանվերներ և ամանորյա բացիկներ։
14. Շոտլանդիայում Նոր տարվա առաջին օրն ամուսնության առաջարկություն չեն անում և չեն թափում աղբը։