Life.panorama.am-ը գրում է.
Փարիզաբնակ երգչուհի Արևիկ Ալավերդյանն այս օրերին ընտանիքի հետ միասին գտնվում է ԱՄՆ-ում, իսկ պատճառների մասին երգչուհին պատմել է Life.panorama.am-ին:
 
«Ես ու ամուսինս վաղուց էինք ցանկանում Միացյալ նահանգներ մեկնել: Ուզում էինք անպայման երեխայի հետ ճանապարհորդել: Դրա համար ամուսինս որոշեց, որ մեր որդու տարեդարձի կապակցությամբ բոլորիս նվեր մատուցի` ճանապարհորդություն դեպի ԱՄՆ»,- պատմեց Արևիկը:
 
Նրանք արդեն մի քանի օր է, ինչ Միացյալ նահանգներում են: Արևիկի խոսքով` օրերն անմոռանալի են անցնում:
«Այստեղ ես և ամուսինս շատ հարազատներ և ընկերներ ունենք: Եղբայրս ընտանիքով բնակվում է ԱՄՆ-ում, ում գրեթե տասը տարի չէի տեսել: Իսկապես հրաշալի ժամանակ ենք անցկացնում, հագեցած օրեր են, հիասքանչ եղանակ: Փորձում ենք հնարավորինս շատ տեսարժան վայրերում լինել»,- հավելեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել