Կին լինելն իսկական արվեստ է:
Յուրաքանչյուր կին ունի իրեն բնորոշ հնարքներն ու խորամանկությունները:
Ձեզ ենք ներկայացնում 22 խորհուրդ աշխարհահռչակ դիզայներներից, որոնք վստահաբար պետք կգան բոլոր կանանց և աղջիկներին:
1. Իսկական կինը պետք է լինի չարաճճի և քմահաճ: (Քրիստիան Դիոր)
2. Տարիքը կնոջ համար ամենակարևորը չէ. կարելի է հիանալի լինել 20 տարեկանում, հմայիչ լինել 40-ում և սքանչելի մնալ մինչև կյանքի վերջ: (Կոկո Շանել)
3. Ձեռքերը կնոջ այցեքարտն են, պարանոցը՝ նույնականացման քարտը, կուրծքը՝ անձնագիրը: (Կոկո Շանել)
4. Կնոջ լավագույն աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է: (Կոկո Շանել)
5. Շատ մի խորացեք թրենդների մեջ, թույլ մի տվեք, որ մոդան կառավարի ձեզ, ինքներդ որոշեք, թե ով եք և ինչ եք ուզում արտահայտել ձեր կերպարով: (Ջիանի Վերսաչե)
6. Ուտելիքի յուրաքանչյուր պատառ բերանում է մնում 2 րոպե, ստամոքսում՝ 2 ժամ և կոնքերում՝ 2 ամիս: (Քրիստիան Դիոր)
7. Էլեգանտ լինել չի նշանակում աչքի ընկնել: Էլեգանտ լինել նշանակում է դրոշմվել հիշողության մեջ: (Ջորջիո Արմանի)
8. Աքսեսուարներ ընտրելիս հանեք այն, ինչ հագաք վերջինը: (Կոկո Շանել)
9. Եթե ձեր ոտքերը ծուռ են, կրեք խորը դեկոլտե: (Քրիստիան Դիոր)
10. Քայլեք այնպես, ասես ձեր հետևից 3 տղամարդ է քայլում: (Օսկար դե լա Ռենտա)
11. Տգեղ կանայք չեն լինում, լինում են ալարկոտ կանայք: (Կոկո Շանել)
12. Որքան վատ են աղջկա գործերը, այնքան ավելի լավ տեսք նա պետք է ունենա: (Կոկո Շանել)
13. Զգուշացեք օրիգինալությունից. կանացի նորաձևության պարագայում օրիգինալությունը կարող է հանգեցնել դիմակահանդեսի: (Կոկո Շանել)