Ինչու ենք ուզում, որ ճանաչեն Ցեղասպանությունը՞՞՞
Որ պատասխանատվության ենթարկենք ՞՞՞
Որ էլ չլինի մյուս երկրներում ՞՞՞
Որովհետև վիրավորված ենք զգում, որ ինչ-որ թրքեր մորթել են մեզ ՞՞՞
Պապերի հողն ենք կարոտում ՞՞՞
Բառերով չի, ապրելով է:

Թե այսօր թողնում ենք հողը, ուրեմն հողի կռիվ չէ:
Թե այսօր գնում ենք թրքականն ու գնում թուրքիա, ուրեմն վիրավորված չենք ու պատասխանատվություն չենք ուզում:
Թե չլինի մյուս երկրներում ՞՞՞ բայց որի մեջքին կանգնանք ՞՞՞ թե պիտի նախ մերը ճանաչել, հետո մենք ուրիշներինը, որ... էլ չլինի մյուս երկրներում:

Բառերով չի:
Ապրելով է:

25 ապրիլի, 2012
հայկական և թրքական վայելչագրություններ
Երբ Ֆրանսիայի սենատը քննարկում էր Հայոց Ցեղասպանությունը հերքելը քրեականացնելու մասին օրենքի նախագիծը, թրքերը որոշեցին բոյկոտել ֆրանսիական ապրանքները. մասնավորապես` գյուղատնտեսական:

Երբ Ֆրանսիայում չանցավ այդ օրենքը, հայերի մտքով ոչ միայն այլ բաներ չանցան. ասենք` բոյկոտել թրքական ապրանքը, արգելել դրանց մուտքը,... այլև հայ աստղերը սկսեցին մեղսիաբար երգ երգել ֆրանսիական եռագույնի մասին:

Հա դե` հայկական երգը հո քաղաքականացված չէ թրքական հողի պես ՞՞՞

Tags
-երը այսօրվանի հետ նույնն էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել