Ես որոշեցի առաջին քայլը անել ու ցավակցել Օբամային: Թե ինքն էլ է ցավակցել ՞՞՞ Եթե նույնիսկ, ապա ցավակցությունս փոխադարձ չէ, մեկ է: Չէ. ոչ որ իր ցեղակիցները ստրկության են մատնվել, կոտորվել են ու հայրենիքից դուրս տարվել... Չէ:

Ես ընդունում եմ, որ զոհ լինելը փոխում է մտածողությունը: Մի ամբողջ ազգ, սերուցք ու... մայրական կաթ... ես զոհ եմ տվել, հա: Ես դողում եմ կյանքի վրա, ես ապրել եմ ուզում... Հա: Այդ կորուստը մեզ դարձրեց զոհ, դիակ, ... անհայրենիք, զարմացած աշխարհի բաների վրա, անհասկացող դարձանք, թե` ԻՆՉՈՒ ՞՞՞

Դարձանք ՄԵԾ ու ՓՈՔՐ` պապ ու թոռ, ու համ էլ դարձանք մեծ ու փոքր` բոշա ու անպատմություն... Դարձանք ՄԵԾ ՈՒ ՓՈՔՐ` իրարից մահ խլող ու կյանք նվիրող, ու համ էլ դարձանք մեծ ու փոքր սրիկաներ ու չարչիներ...

Ես բայց այսօր որոշեցի ցավակցել քեզ, Օբամա: Որովհետև եթե ես իմ այսքան զոհը տվեցի, որովհետև հավատացի մարդուն ու պայքարեցի այնքան, որքան կարողացա, ես` կին, երեխա, ծեր, տղամարդ... Մահվան ու կյանքի անդիմադրելի կռվում ես տվեցի այն, ինչ տվեցի... ապա դու այսօր հնարավորություն ունենալով լինել երկրի մեծերից, գերադասում ես լինել փոքրագույնը... Խաղեր, էլի:

Թե ինչի որոշեցի ուղիղ դիմել քեզ... Եսիմ...

Ցավակցում եմ, որ մի անգամ հնարավորություն ունենալով մարդ ծնվել, ... չէ. չեմ կարողանա վերջացնել գրածս. Մի դատիր-ը այսօր այլ կերպ է... 

Հա, ի դեպ. այս ընթացքում, որ մտքերս օբամայոտ հետառաջ տվեցի, սիրիահայերն էին մտքումս, ոչ թե էն իր կասի-չիասի-ինչկասին: Մեր այն մի մասը, որ արաբական անապատներով հասան Հալեպ ու մնացին... Ինձ երբեմն թվում է, թե նրանց արյունն ավելի մերն է, ու նրանց համար Եղեռնը չի վերջացել...

Խաղաղություն մեզ էլ:
Ամենեցուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել