Աստղերը համեմատելի են գնդապետերի հետ պատերազմի ժամանակ: Ճակատի մի կողմում երկրպագուներն են, մյուս կողմում՝ նախանձողները ու չարակամները: Որքան շատ են այս եւ այն կողմի ներկայացուցիչները, այնքան մասշտաբային է անհատականությունը: «Star» ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի թոփ-20 ամենաատելի աստղերի ցուցակը
Գվինեթ Փելթրոուն կարծես զզվացրել է հասարակությանը նիհարելու իր թանկարժեք բաղադրատոմսերով, արդյունքում շիկահեր դերասանուհին գլխավորում է 20 ամենաատելի աստղերի ցուցակը: 




Քրիստինա Ստյուարտի երկրպագուները այդպես էլ չեն կարողացել ներել ամուսնացած ռեժիսորի հետ նրա դավաճանությունը Ռոբերտ Պատինսոնի թիկունքում: 


Բրոնզը բաժին է հասել երգչուհի եւ դերասան Ջենիֆեր Լոպեսին: Նախանձում են աղջկա հաջողություններին, ամենահաջողակ երգչուհիներից է իր սերնդի, ում հոնորարները ցնցող են: 


Կետի Պերիի նախկին ընկեր, երաժիշտ Ջոն Մայերին ատում են աղջիկների հետ անշնորհք վերաբերմունքի պատճառով: 


«Ամենաատելիների» հնգյակը եզրափակում է դերասանուհի Քեթրին Հեյգլը: Համարվում է, որ արհամարհաբար է արտահայտվում իր մասնակցությամբ ֆիլմերի մասին: 


Մադոննան վերջերս իր խորթ որդուն՝ Դեվիդ Մալավիին այցելած եւ այդ երկրի պրեզիդենտին գրած իր տարօրինակ եւ անգրագետ նամակի համար 7 -րդ տեղում է: 


Կանադական գլամուռ երգիչ Ջասթին Բիբերը 8 -րդ տեղում է, Ամստերդամում Հոլոքոսթի անչափահաս զոհերին նվիրված Աննա Ֆրանկի տուն-թանգարան այցելելով սրիկայական գրություն է թողել հյուրերատետրում «Ուղղակի ցնցող է այստեղ գտնվել: Աննան ուշագրավ աղջիկ է եղել: Հուսով եմ՝ նա բելիբեր կլիներ (Բիբերի երկրպագու)». 




«Մերժվածներ» մյուզիքլի համար օսկարակիր Էն Հեթեուեյը 9 -րդ տեղում է:





Անհավանական է, բայց հղի Կիմ Կարդաշյանին եւ նրա մորը՝ Կրիս Ջեններին, գործնականում նույն կերպ են ատում: Մայր ու աղջիկ կիսում են ցուցակի 10 եւ 11 տեղերը:





Երկրպագուները դերասան Էշթոն Քաթչերին երբեք չեն ների Դեմի Մուրի սիրտը կոտրելու համար: Նա 13-րդ տեղում է:





Անջելինա Ջոլին ցուցակի 15-րդ տեղում է: Դերասանուհուն հաճախ մեղադրում են Բրեդ Փիթի եւ նրա նախկին հարսնացու Ջենիֆեր Էնիսթոնի ամուսնությունը քանդելու մեջ:




Լինդսի Լոհանը իր դատական եւ թմրամիջոցների հետ կապված սկանդալներով ձանձրացրել է երկրպագուներին: «Star» ամսագրի ցուցակի 16 -րդ տեղում է:




Կրիս Բրաունը իր ընկերուհի Ռիհաննային ծեծելու համար եզրափակում է Հոլիվուդի ամենաատելի աստղերի ցուցակը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել