Այսօր` ժամը 13-ի սահմաններում, ՀԱԿ պատվիրակությունը Սարյանի արձանից քայլերթով հասավ Ծիծեռնակաբերդ: Ավանդաբար կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այստեղ է միանում իր կուսակիցներին: Սակայն այս անգամ նրանց միացել է միայն առաջին նախագահի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի մեկնաբանմամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը վատառողջ է:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը միանալու է կուսակցության այցին:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/12618
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել